ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՆՏՐԻԳ
«Օրինաց երկիր» կուսակցությունը բավական տարօրինակ ինտրիգ է հասունացրել 41-րդ ընտրատարածքն ընդգրկող Իջևան քաղաքում: Այս ընտրական հանձնաժողովի նախագահը Տավուշի փոխմարզպետ, օեկական Վ. Վարդապետյանի կինն է, ով նույնպես նախատեսում է մասնակցել առաջիկա ընտրություններին: Վերջինիս ընտրվելու հնարավորությունը չափազանց ցածր է գնահատվում, իսկ ընտանեկան «համագործակցության» փորձն արդեն իսկ տհաճ ընդունելության է արժանացել իջևանցիների շրջանում:
41-րդ ընտրատարածքում թեկնածու է առաջադրվելու նաև ՀԱԿ-ը:
Ի դեպ` այս ընտրատարածքի բնակիչները ավելի շատ հակված են քվեարկելու կա´մ Հակոբ Հակոբյանի («Պիվի Հակոբ»), կա´մ տավուշցի մարքսիստ Դավիթ Հակոբյանի օգտին: