ԼՐԱԳՐՈՂՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է` Ի ՀԱՇԻՎ ԹԱՏԵՐԱԳԵՏԻ


 

Դեռ մեկ տարի առաջ մենք անդրադարձել էինք այսպես կոչված «Թատրոն. Online» մրցանակաբաշխությանը, որը կազմակերպել էր TΖtron.info նորաստեղծ կայքը` անպայմանորեն խառնշտելով բոլոր չափանիշներն ու պատկերացումները թատրոնի ու թատերական ստեղծագործության մասին: Ավելին, քվեարկության առաջին օրերին կայքի պատասխանատուները այնպիսի մանիպուլյացիաների էին դիմել, երբ չէին գրանցվում «անմեղ» քվեարկությունները: Մամուլում տեղ գտած մեր հրապարակումից հետո ինչ-որ ուղղումներ եղան: Այս տարի մեզ զանգահարեց նույն մրցանակաբաշխության կազմակերպիչ Ֆրունզիկ Գևորգյանը և խնդրեց աջակցել` տրամադրելով թատերագետների անուններ, ովքեր ակտիվ են եղել առցանց տարածքում: Ես տրամադրեցի նման մի քանի անուն, սակայն, ի զարմանս ինձ, մի քանի օր անց «Լավագույն օնլայն թատերագետ» անվանակարգում հայտնվեցին բացառապես լրագրողներ, նրանց թվում էր նաև Արարատյան ազգանունով մի ուսանող, ով մի քանի անգրագետ նյութեր էր տպագրել: Առաջարկեցի հանել այդ տղայի անունը, իսկ անվանակարգը վերանվանել «Լավագույն մշակութային լրագրող»: Խնդրանքս ինչ-որ չափով հարգվեց, բայց ահա թատերագետների անվանակարգում հայտնվեցին լրագրողներ, ընդորում, ոչ ամենաակտիվները: Եթե ազնիվ ու ճիշտ ընտրություն լիներ, ապա այդտեղ պիտի լինեին Սոնա Մելոյանի, Նվարդ Ասատրյանի, Սամվել Դանիելյանի անունները: Բայց... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թատերական աշխարհում ոչ ոք լուրջ չի ընդունում այդ մրցանակաբաշխությունը, ավելին, կա ընդգծված հեգնական վերաբերմունք, չկամեցանք միջամտել: Օրեր անց ֆեյսբուքյան տարածքում Լիլիթ Եղիազարյանը (ում անունը ևս ընդգրկվել է թեկնածուների ցանկում. ի դեպ` իմ առաջարկությամբ) գրել էր, որ լրագրողները նպաստում են հայ թատրոնի զարգացմանն ու բարգավաճմանը ու էլի նման բաներ: Ուղղեցի նրան` ասելով, որ լրագրողները ընդամենը արձանագրում են փաստը, պատմությանը հանձնում այս կամ այն իրադարձությունը կամ իրողությունը, ուրեմն, թատերագետներ չեն, թատերագի տությունը պահանջում, է տեսական համակողմանի գիտելիքներ, թատրոնի իմացություն... Չափազանց հուզված այն բանից, որ իրեն թատերագետ չենք կոչել` ընդամենը սյուժեներ վերապատմելու կամ թատերական գործիչների խոսքը բարեխղճորեն իր նյութերում տեղադրելու համար, մշակութային լրագրողն արդեն անցել է ակնհայտ ագրեսիայի` իր մի հոդվածում անվանարկելով թատերագետներին և անձամբ ինձ: Հավանաբար, այդ աղջկա մեջ նստած ինքնահաստատվելու կիրքն այնքան մեծ է եղել, որ խառնել է բոլոր հաշիվները, իրեն վերագրել բոլորիս դատավորի դերն ու խախտելով անգամ լրագրողական էթիկայի կանոնները, օգտագործել մակդիրներ, որոնք ցանկացած բարեկիրթ մարդ կիրառելուց առաջ գոնե կմտածեր...

- Երբ մեկնարկեց «TΖtron.info Online» մրցանակաբաշխության այս տարվա քվեարկությունը, դրան զուգահեռ սկսվեց նաև անվանակարգերում տեղ չգտած թատերագետ ների փնթփնթոցները:

Վերջիններիս ագրեսիան սկսեց դրսևորվել սոցցանցերում, ինչպես և «TΖtron info» կայքում: Նախ թատերագետ Լևոն Մութաֆյանը սկսեց ցեխ շպրտել «Տարվա լավագույն օնլայն քննադատ-լրագրող»  անվանակարգում առաջադրված Արամ Արարատյանի վրա: Արդյունքում, երիտասարդ լրագրողը անհասկանալիորեն անհետացավ անվանակարգում առաջադրվածների շարքից,- գրում է Լիլիթ Եղիազարյանը` մի մարդ, ով վերջերս խիստ անպատկառ արտահայտություններ էր արել պատանի հանդիսատեսի թատրոնի շնորհաշատ դերասաններից մեկի հասցեին` իր դեմ տրամադրելով թատրոնի ողջ անձնակազմը: Միայն իմ խնդրանքից հետո թատրոնի մարդիկ չկամեցան հրապարակավ լրագրողից հաշիվ պահանջել դերասանին անվանարկելու և վիրավորելու համար: Արարատյանի հարցում արդեն բացատրություն տվել եմ:

Հետո նա հիշում է.

- Մինչդեռ, նույն պարոն Մութաֆյանը նախորդ տարի ինքն էլ առաջադրված է եղել «Տարվա լավագույն օնլայն թատերագետ» անվանակարգում, սակայն նույնքան անհասկանալի պատճառով որոշ ժամանակ անց նա էլ լքեց օնլայն մրցանակաբաշխությունում առաջադրվածների շարքը: Հետևաբար, բնական է նման վրդովմունքը, չէ՞ որ այս տարի թատերագետներն ընդհանրապես ընդգրկված չեն որևէ անվանակարգում: Արդյունքում ունեցանք երկու հուզված թատերագետ. ինչպես պարոն Մութաֆյանը տեղին-ան տեղին տարբեր անվանակարգերում առաջադրված մասնակիցների ֆեյսբուքյան էջերում «բղավում» էր, որ լրագրողները չեն կարող փոխարինել թատերագետներին և ոչ մի լումա չունեն ներդրած մերօրյա թատրոնում:

Իսկ մի՞թե լրագրողները կարող են «լումա ներդրած լինել», եթե գիտենք, որ թատրոնաշինությամբ զբաղվում են ոչ թե լրագրողները, այլ թատերագիրները, բեմադրիչները, դերասանները, նաև` թատերագետները: Լիլիթ Եղիազարյանը հուզվել է, որ իր անունը չե՞նք դրել մեր բեմի մեծերի անունների կողքին, իրեն չե՞նք համեմատել Ռուբեն Զարյանի, Լևոն Հախվերդյանի, Հենրիկ Հովհաննիսյանի հետ (գոնե գիտի՞, թե ովքեր են նրանք): Այսքանով չբավարարվելով, Լիլիթ Եղիազարյանը հանկարծ ինձ համարում է… սպառված թատերագետ, ով նախանձում է իրեն... Առավել ողորմելի մեկնաբանություն` անհնար էր հորինել, անհնար էր առավել անբարո մեղադրանք ներկայացնել: Եվ այս ամենը` Լիլիթ Եղիազարյանի կողմից, ով գրեթե բոլոր առաջնախաղերից հետո մոտեցել է ինձ, խնդրել կարծիք հայտնել ու իր բոլոր հրապարակումները կառուցել է իմ արտահայտած կարծիքների շուրջ: Մի՞թե մի հեղինակազրկված մրցույթում ներկայացված լինելու հանգամանքն այդքան կուրացրել է այդ աղջկան, նրանից տարել բանականություն ու պատկառանք: Նա հիշատակում է իմ տարիքը, հետո նորից պնդում, թե հավանաբար նախանձն է խոսել իմ մեջ… Նախանձ` ու՞մ հանդեպ: Ընդամենը կես էջանոց ինֆորմացիաներ գրող լրագրողի, ով անամոթությունն իր համար դրոշ դարձրած` սպառված է կոչում թատերագետին, ով 26 գրքի ու մի քանի հարյուր հոդվածի հեղինակ է. ավելին, հենց այս տխրահռչակ հրապարակման նախօրեին էլ լույս ընծայեց իր հերթական գիրքը:

Ամոթ է, որ թատերագետների հաշվին մշտապես իր հոդվածները կառուցող աղջիկը սրեր է ճոճում մարդկանց դեմ, ովքեր երբեք չեն մղվում տարբեր մրցանակաբաշխութ յունների, ինքնացույցը չեն համարում առաջնային: Ավելին, մրցանակ ստանալու կրքով բռնված` հարցազրույց չեն վարում մրցանակաբաշխության կազմակերպչի հետ, ինչը լրագրողական անգրագիտություն է և լրագրողական էթիկայի կոպիտ խախտում: Ինչևէ: Լիլիթ Եղիազարյանին պետք չէ ինչ-որ բաներ ապացուցել, ընդամենը պետք է հիշել Կռիլովի առակի հետևյալ տողերը. Вотмоська, каконасильна, чтолаетнаслона.. Եթե Լիլիթ Եղիազարյանը չհասկանա ռուսերեն միտքը, ապա թող դիմի, սիրով կթարգմանենք իր համար:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի դեպ, Լիլիթ Եղիազարյանի կողմից նաև խախտվել է մեկ այլ սկզբունք. հանրային հարթակ` «Ֆեյսբուքում» արտահատած մտքի մասին հոդված գրելն ընդամենը տգիտության արտահայտություն է: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ