Ամուսնության իրավունքը նվաճեցին, հիմա էլ ամուսնալուծության դարդով են տապակվում 


 

Իրենց լիարժեք մարդկանց տեղ դրած` համասեռամոլները հա´ պահանջում են ու պահանջում: Իսկ անպատկառին որ երես տվեցիր` աստառն էլ ինքը կճանկի ու իր քմահաճույքների գերիների դեմքին կնետի: Նախ ստիպեցին հանդուրժել իրենց աննորմալ հակումները, հետո պահանջեցին պետական կնիքով վավերացնել իրենց «շնացումը»: Հիմա էլ ամերիկացի միասեռականները պահանջում են իրենց ամուսնալուծությունն օրինականացնել:

Սա նախևառաջ ինքնագովազդի նոր ձև է, և նրանց շահերի պաշտպան փաստաբաններն իրար են անցել: Միասեռական զույգերի ամուսնալուծությունների հարցերով արդեն համբավ վայելող Շերի Դոնովանը փաստել է, որ հետզհետե ավելանում են բաժանությունները.

- Վերջին ամիսներին մենք վկան են ամենաիսկական բումի: Վիճակագրությունն առայժմ չի արտացոլում այն իրական մասշտաբները, ինչ կատարվում է: Որոշ նահանգներում օրենքն օրինականացրել է միասեռական ամուսնությունները: Բայց հիմա անխուսափելիորեն վրա է հասնում ամուսնալուծությունների ժամանակը:

Որոշ տվյալներով` 50 հազար, որոշ աղբյուրների պնդմամբ էլ 70 հազար երկնավարդագույն զույգեր Միացյալ Նահանգներում իրենց միությունն են գրանցել: Դրանց 1.1-1.7 տոկոսը հասցրել է բաժանվել: Պատկերացնո՞˜ւմ եք սրանց մասին օրենք չկա:

- Եթե սովորական զույգերն ամուսնանում ու բաժանվում են 6-7 անգամ, ինչո՞ւ մենք սխալվելու իրավունք չունենք,- պոռթկացել է գրող և բլոգեր Ռենդի Սքոթ Հայդը:

Ամերիկացի ներկա ու նախկին նախագահները պատրաստակամորեն վերաձևում են երկրի օրենքները` այսպես կոչված ոչ ավանդական սեռակողմնորոշվածների իրավունք ներն ամրագրելու: Ու մի հարցնող չկա դրանց. եթե դուք շեղված եք սովորականից, ինչո՞ւ եք ձգտում սովորական մարդկանց նմանվել: