Այս դեպքում Լուկաշենկոն ճիշտ է 


 

Ոնց որ թե` նա իսկապես մտահոգ է պետական միջոցները չմսխելու խնդրով: Բելառուսիայի նախագահի մամլո ծառայությունը երեկ տեղեկացրել է, որ երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով պետական ընկերություններին արգելում է թանկարժեք մեքենաներ գնել: Նա սահմանափակում է սահմանել այն իրավաբանական անձանց ծառայողական մարդատար ավտոմեքենաների նկատմամբ, ովքեր ժամկետանց պարտքեր ունեն:

Պետական, այսինքն, այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերի 50 %-ն ու ավելին պատկանում է պետությանը, իրավունք չունեն գերազանցել 25 հազար եվրոն` ներառյալ մաքսային վճարները:

Լուկաշենկոյի այս հրամանն իհարկե կարող էր ավելի ընդգրկուն սահմանափակումներ պարունակել: Եվ ոչ միայն Բելառուսի պարագայում` տնտեսության, կամ ավելի ճիշտ պետբյուջեի բեռը առանձին շքեղություններից թեթևացնելն ամենաժողովրդաշահ գործը կլիներ: