Այլմոլորակային մանրէներ


Երկնոլորտում` 40 կմ բարձրության վրա, գիտնականները Երկրի վրա գոյություն չունեցող մանրէներ են հայտնաբերել, որոնց ուսումնասիրությունները հուշում են, որ այլմոլորակայինները մեր մոլորակ այցելել են 2005 թվականին: Մանրէների անհայտ այդ տեսակները, պարզվել է` կարող են իրենց հետ տեղափոխել ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք սպանում են այլ մանրէներին: Միայն այս հանգամանքն իհարկե, վերջնական ապացույց չէ, որ տվյալ միկրոմարմինները ոչ երկրային են, սակայն ստացված արդյունքները մղում են խորամուխ լինել` բացահայտելու, թե ինչպես է առաջացել կյանքը Երկրի վրա` ընդգծել են գիտնականները: Պատրաստեց Գայանե ԱՍՐՅԱՆԸ Ու. Հյուսթընը` ընդդեմ խորթ մոր 2008-ի դեկտեմբերին Բարբարա Հյուսթընն հայց էր ներկայացրել իր խորթ աղջկա դեմ` նրանից պահանջելով հորից ժառանգություն ստացած գումարը: Իսկ պատկառելի այդ գումարը` 1 միլիոն դոլարը, Ուիթնին ստացել էր 2003-ին` հոր մահից հետ: 723 հազարով երգչուհին մարել էր հոր հիփոթեքային պարտքը, որով Ջոն Հյուսթընն առանձնատուն էր գնել: Այդ տանն այսօր էլ բնակվող Բարբարան, ամուսնու աղջկանից պահանջում է մնացյալ 267 հազար դոլարը: Խորթ մայրերն, այո, միայն հեքիաթներում չեն չարացած… Աշխարհահռչակ երգչուհին, սակայն, հեքիաթի անզոր աղջնակներից չէ, և հակընդդեմ հայցով մերացուից պահանջել է առանձնատան կոմունալ բոլոր ծախսերը, որոնք 1987 թվականից վճարել է ինքը: