Սևամորթներն ավելի քիչ են տառապում քաղցկեղից


Ամերիկյան սևամորթների շրջանում քաղցկեղից մահացությունը նվազում է` չնայած նրանց մոտ ավելի հաճախ` հիվանդությունը հայտնաբերվում է վերջին փուլում: Ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի Ամերիկյան ընկերակցությունը հետաքրքիր կանխատեսում է կատարել: Ըստ մասնագետների հավաստիացումների` 2009-ին քաղցկեղ կհայտնաբերվի 15.0090 աֆրոամերիկացիների մոտ. նրանցից 63.369-ի համար այն մահաբեր կլինի: Ավելի տարածված կլինեն շագանակագեղձի (34 %), թոքերի (16 %), հաստ կամ ուղիղ աղիների (10 %) ուռուցքները: Հիվանդությունը կախտահարի սևամորթ կանանց գերազանցապես կուրծքը (25 %), թոքերը (12 %) և աղիները (11 %): Հիվանդ կանանց 23 %-ի և տղամարդկանց 31 %-ի համար այն մահվան պատճառ կդառնա: Տխուր վիճակագրություն է, իհարկե` թեկուզ կանխատեսման ձևով, սակայն բերվող թվերն անհամեմատ համեստ են` սպիտակամորթ բնակչության համեմատ: