25 տարի` 25 սպանության համար


Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման: Մինչ անցյալ երեքշաբթի` նա մեղադրվում էր մարդու իրավունքների ոտնահարման համար: Դատական նիստի ավարտին, սակայն, մասնավորեցվել է մեղադրանքը. 25 մարդու կտտանքներ և սպանություն: Դատախազությունը պահանջել է 30 տարվա կալանք` պնդելով, որ հենց նրա հրահանգով է 1991 թ. «Կոլինա» ռազմական գաղտնի կազմակերպությունը սպանել 15 քաղացու, իսկ 1992-ին` Էնրիկե Գուսմանի անվան համալսարանի 9 ուսանողներին ու պրոֆեսորին: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի տեղեկացմամբ` լատինաամերիկացի էքս-նախագահը մեղադրվել է նաև մի ժուռնալիստի ու մի ձեռնարկատիրոջ խոշտանգելու համար: Ֆուխիմորի դատավարությունն սկսվել էր դեռևս 2007 թ. դեկտեմբերին, երբ զանազան հիվանդություններով տառապող տնօրենը հսկողության տակ էր առնված: Դատավարության ընթացքում շուրջ 160 նիստ է գումարվել: