Գրպանազոհ վարչապետը


Աշխարհատարած ճգնաժամը դույզն ինչ թեթևացնելու մտահոգությունն, իհարկե, ծանրացել է հատկապես երկրների ղեկավարների ուսերին: Եվ Յամայկայի վարչապետ Բրյուս Հոլդինգը խոստացել է պակասեցնել իր աշխատավարձը` 15 %-ով: Ազգային ռադիոեթերում նա հաշվարկել է, որ միայն այդպիսով 1 տարում կտնտեսվի 4,7-5,4 միլիոն յամայական կամ 53.400-61.400 ԱՄՆ դոլար: Տեղեկացնելով, որ սառեցվելու են հանրային տնտեսության ավելի քան 40 հազար աշխատողների աշխատավարձերը, նա փորձել է նաև խորհրդարանականներին հորդորել, որպեսզի իր օրինակին հետևելով նվիրաբերեն իրենց վարձաչափերի 10 %-ը: - Առաջնորդները պետք է օրինակ ծառայեն,- ասել է Հոլդինգը: Ընդդիմությունը դեռևս պաշտոնապես չի արձագանքել այս կոչին, սակայն Ժողովրդական ազգային կուսակցության (ԺԱԿ) ղեկավարներից մեկը վարչապետին խորհուրդ է տվել օրենսդիրների աշխատավարձերի հետ հույսեր կապելու փոխարեն կրճատել նախարարների կաբինետը: