ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի մեկնաբանմամբ`


- Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեության հաջողության գրավականն է, որ ցեղասպանության ճանաչման հարցում նրանք միայնակ չեն: Եվ ամերիկյան, և ամերիկահրեական լուրջ կազմակերպություններն այսօր, փաստորեն, սատարում են ճանաչման պահանջի իրականացմանը: Հիմա լուրջ պայքար է սպասվում: Սա դիվանագիտական պայքար է` քաղաքական առուծախի խնդիր: Ես կարծում եմ, որ եթե այս տարի նախագահ Օբաման չարտասանի ցեղասպանություն բառը, ապա միևնույն է, նրա համար շատ դժվար է լինելու չստորագրել նաև Կոնգրեսի ընդունած որոշման տակ` եթե Կոնգրեսն այդպիսի որոշում ընդունի: Ինձ ավելի հավանական է թվում, որ Կոնգրեսը կանցկացնի ցեղասպանությունը ճանաչող մի բանաձև, որը կվավերացնի և Միացյալ Նահանգների նախագահը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ