ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ


l Ատելության մայրը ոչ թե սիրտն է, այլ խոսքը: l Երկու չարիքների մեջ չարժե ընտրություն կատարել: l Երբ աղքատը հաց ուներ` աղ չուներ, երբ աղ ունեցավ` հաց չկար: lՈչ թե սիրտը, այլ խոսքն է ատելություն ծնում: lՀովիվը չպետք է ձգտի հողագործ դառնալ: lԳարեջրով զովացավ ¬ մրսեց ճամփին: lԿարծես ցուլ ես` զիջել չգիտես: l Արդարությունն է կյանք ծնում: l Հողում թշնամանք ցանես` թշնամին կգա ու կվերցնի քո հողը: l Կարճատև բարեկամությունը հավերժական ստրկություն է: l Ո՞նց իմանաս` կաճի՞ հասուն հատիկը: Ո՞նց իմանաս` կհասունանա՞ չորացած հունդը: l Երես առած շունը լակոտի է նմանվում: l Եթե զգույշ ես` քո Աստվածը քեզ հետ է: l Հրամանատար չունեցող մարտիկը նույնն է, ինչ դաշտն` առանց մաճկալի: l Ջորին հորն է նման, բայց մորը` նույնպես: l Ուժեղն ու հպարտն իրար հետ չեն հարմարվում: l Ով ամոթ է զգում, նա պարտքի զգացում է ունենում: l Խաբիր ու հետո ճշմարտությունն ասա. դա կեղծիք կհամարեն: l Եթե ջրհորը չի ցամաքել` ծարավը տանելի է: l Երջանկությունը գտնվեց` չարը կորած է: l Ով շատ է ուտում, քնել չի կարող: l Չարիք մի´ գործիր, և´ երեկոյան սարսափ չես զգա: l Ազնիվ մարդու կառուցած տունը նենգ մարդը քանդեց: l Ինքնագոհ` վայրի քարայծի նման: l Արքան առատաձեռն է` պալատականները սիրալիր են: l Տանտերը բարեհաճ է, բայց շունը տուն չի թողնում: