Ինչ կերակրատեսակներ էին հարգի Ծաղկազարդի օրը


Հատիկ Խաշած ցորենը խառնում են շաքարավազի փոշու, ընկույզի, նուշի, քիշմիշի հետ: Աղամաղ Սմբուկի գլխիկի կանաչ չորացրած կեղև` 150 գ., գլուխ սոխ` 70 գ., աղ, աղացած սև պղպեղ` ըստ ճաշակի: Սմբուկի գլխիկը խաշում են, մանրացնում, հետը սոխ կտրատում, վրան աղ ու պղպեղ ավելացնում և ուտում: Քացխլա շորվո (Քացախով համեմված ոսպապուր) Յուղ` 40 գ., սոխ` 70 գ., ոսպ` 100 գ., կարտոֆիլ` 70 գ., մաղադանոս` 5 գ., համեմ 5 գ., ռեհան` 5 գ., 3-5 տոկոսանոց քացախ` 30 գ., աղ, սև պղպեղ` ըստ ճաշակի: Ոսպն ընտրում են, լվանում են և ջրում եփում, մեջն ավելացնում են աղ և մանրացրած կարտոֆիլ: Ձեթով սոխառած են անում, լցնում ապուրի վրա: Լավ եփելուց հետո համեմում են չորացրած կանաչիով: Ուտում են առավելապես սառը վիճակում: Ցանկացողներն այն համեմում են քացախով: Օձի թթու Կաղամբի թթվի ջուր` 1 լիտր, սոխ` 200 գ., բլղուր (մանրաձավար)` 500 գ., ալյուր` 50 գ., ձու` 1 հատ, յուղ` 50 գ., սխտոր`10 գ., աղ, կարմիր աղացած պղպեղ: Սոխը յուղով եփում են: Թթու դրած ջրից մի փոքր վերցնում և խառնում են եփած սոխին: Մանրաձավարին ավելացնում են 1 հատ ձու, ալյուր: Խառնում են և ստացվածից կլոր գնդեր պատրաստում: Այնուհետև այդ կլուլիկները դնում են սոխառածին ավելացված թթու ջրի մեջ և եփում մինչև 1 ժամ: Եփելու ժամանակ ավելացնել սխտոր (1 պճեղ):

Պատրաստեց Հ. ԳՅՈԶԱԼՅԱՆԸ