ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ` ԳՈՂԻՆ ԲՌՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ


Ավստրալիայում ոստիկանները ձերբակալել են իրենց գործընկերոջը, ով բռնել էր սուպերմարկետից գողություն կատարող անձին: Գողին բռնելու համար ոստիկանն օգտագործել էր անթույլատրելի հնարք. փակել էր դուռն այն ժամանակ, երբ գողը կամեցել էր վազելով դուրս գալ խանութից: Բախվելով դռանը` գողը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել: Բժիշկները պարզել են, որ նա ստացել է սալջարդ և ուղեղի ցնցում: Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել գողին մարմնական վնասվածք հասցնելու համար: Ոստիկանների արհմիությունը բողոքի հանրահավաք է կազմակերպել` ի պաշտպանություն իրենց ընկերոջ, սակայն իշխանությունները չեն պատրաստվում նրան ներում շնորհել: