ՈՒԶԲԵԿ ՏԱՏԻԿԸ ՌՈՔ Է ԼՍՈՒՄ


Անդիջանի մարզի հեռավոր աուլներից մեկի 103-ամյա բնակչուհի Գյուլանդա Ումարովան մեծ սեր ունի ռոք երաժշտության նկատմամբ: Արթնանալուն պես` նա միացնում է ձայնագրիչն ու նստում նրա կողքին: Իր սիրելի երաժշտական «հրաշքի» կողքից նա հեռանում է միայն պահանջները հոգալու ժամանակ: Նա այստեղ նստած ճաշում է, թեյ խմում, ծխում իր ձեռքով փաթաթած գլանակները: Բժիշկները պարզել են, որ տատիկի առողջ նյութափոխանակությունը, կայտառությունը, սուր լսողությունն ու տեսողության պարզությունը պայմանավորված են… ռոք երաժշտությամբ: Ռոքն այս տատիկի, ով 13 զավակ ունի, 109 թոռ և 79 ծոռ, կյանքի էլեքսիրն է: Այժմ նրա օրինակին սկսել են հետևել գյուղի մի շարք ծերեր, ովքեր նույնպես ցանկանում են ապրել 100 տարուց ավելի: