ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՍԻԲԻՐԻՆ


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն արձանագրել են, որ վերջին շրջանում հաճախ են հայտնաբերվում ՉԹՕ-ներ, որոնք ուղևորվում են դեպի Սիբիր` իրենց «ուշադրությունը սևեռելով» Բայկալ լճին: Միայն վերջին երկու շաբաթների ընթացքում ուֆոլոգների կենտրոնի աշխատակիցները հայտնաբերել ու նկարահանել են ավելի քան 10 ՉԹՕ, որոնք ունեն սովորական ափսեաձև կառուցվածք, սուր ցցված դիմային «աչք» և ալեհավաքներ: Մասնագետները չեն բացառում, որ Բայկալի նկատմամբ հետաքրքրությունը պատահական չէ. այս տարածքը համարվում է օգտակար հանածոների շրջան, միաժամանակ այստեղ են գտնվում Ռուսաստանի մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտներ: