Հայ ազգայնականության համախմբում` հանուն հայի ու Հայաստանի


Հայության առջև ծառացած հին ու նոր խնդիրները վերստին սրվել են համաշխարհային վերաբաժանումների ընթացող այս փուլում: Արևմուտքը վաղուց է, ինչ միանձնյա տնօրինում է այդ վերաբաժանումների ընթացքը, քանի որ աշխարհում դեռևս բացակայում է երկրորդ հավասարազոր բևեռը… Արևմուտքը տնօրինում է ընթացքը, սակայն միշտ և ամենուր չէ, որ հասնում է իր նպատակներին: Այն երկրներում, որտեղ բարձր է ազգային գիտակցությունն ու անկախ լինելու ձգտումը, երբևէ ոչ մի համաշխարհային բևեռ չէ կարողացել լիովին թելադրել իր կամքը և գնացել է փոխզիջումների: Մերձավորարևելյան և Կովկասյան տարածաշրջանները, որպես միջազգային ենթակառուցվածքների և բնական հարստությունների կարևորագույն խաչմերուկ, աշխարհի վերաբաժանման առանցքն են եղել միշտ և այդպես էլ մնացել են առ այսօր: Եվ Հայաստանն էլ բոլոր ժամանակներում հայտնվել ու հայտնվում է վճռորոշ փոփոխութ յունների թոհուբոհում: Այս ամենը չեն կարող չանդրադառնալ նաև Հայաստանի ու հայության ներքին կյանքին և արտաքին ձգտումներին: Ուստի` Հայաստանի ազգայնականները, ովքեր միշտ պատրաստ են հայրենիքի ու հայության գերշահերը վեր դասել ամեն ինչից, պատրաստվում են իրենց գործելաոճով նոր լիցք հաղորդել հայ ազգայնական շարժմանը: Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) և Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) նաև այս վերջին տարիներին միշտ արձագանքել են հայությանն առնչվող արտաքին ու ներքին խնդիրներին և այժմ էլ փորձելու են մասնակիցը լինել այդ խնդիրների լուծմանը: Շարունակվում են քննարկումները երկրի ներքաղաքական կյանքի բարեփոխման առումով, և հասարակական ու քաղաքական ուժերը պատրաստվում են ՀՀ Ազգային Ժողովի նոր ընտրություններին: Այս հարցը քննարկվում է նաև ՀԱՄ և ՀԱՀ հայաստանյան և սփյուռքյան կառույցներում: Հայ Արիական Միաբանությունը և Հայ Ազգայնականների Համախմբումը կոչ են անում Հայաստանի և Սփյուռքի այն ազգայնական ուժերին, որոնք գաղափարախո սությամբ, հայոց հավատով, կեցությամբ և այլ արժեքներով համակիր են, միանալ ու աջակցել` ՀՀ ԱԺ-ում հայ ազգայնականության ներկայացուցիչների ընտրվելու գործընթացին, ինչի հաջողության դեպքում հայ ազգայնականներն առավել անմիջական ազդեցություն կունենան արտաքին և ներքին խնդիրները կարգավորելու գործում: Բոլոր բանակցություններն ու օժանդակությունները` քարոզչական, կազմակերպչական կամ նյութական, կկատարվեն ՀԱՄ կենտրոնական գրասենյակից: Հայե´ր, հավաքվե´նք և գործե´նք հանուն հայի ու հայրենիքի, հանուն միացյալ և ամբողջական արիական Հայաստանի կերտման, հանուն արարիչ տիեզերահաս քաղաքակրթության վերահաստատման… Հայ Արիական Միաբանություն Հայ Ազգայնականների Համախմբում