Թե ինչպես անտեր գյուղացին դարձավ պարոն հողագործ


Համաշխարհային պարենի գների աճը հուշեց իշխանություններին, որ գնաճը կարելի է զսպել` միայն գյուղատնտեսությանը զարկ տալով: Երկու տասնամյակ անտերության մատնված գյուղացիներն ապշած են իրենց նկատմամբ հոգատարությունից: Ակամա հիշվեց հին անեկդոտը: Մոսկվաբնակ տուրիստը մոլորվում է միջինասիական ամայի անապատում: Սոված, ծարավ, անհույս քարշ է գալիս, մեկ էլ հեռվում մարդ է տեսնում. «Ընկեր ուզբեկ, ընկեր ուզլբեկ», գոչում է նա: Ուզբեկը մոտենում է և ասում. «Մոսկվայում ես չուկչի եմ, անապատում, երբ մեռնում ես, դարձա ընկեր ուզբեկ»: