ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ


Մեր ունեցած տեղեկություններով, Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորման» ցանկությունը` մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, միայն ԱԻՄ¬ինը չէ: Այսպես «խորհրդարանական սցենարիստները» կամենում են մասնատել ընդդիմադիր դաշտը` Հայրիկյանի միջոցով ձայներ խլելով մի շարք ուժերից: Մեր աղբյուրները հավաստում են, որ Հայրիկյանի նախաձեռնած ընտրական դրամահավաքին ամենից շատ «մուծումներ» կանեն նրան առաջադրողները: