Ճապոնացիները չեն ուզում նվազել


127 միլիոնանոց ազգը զգուշանում է, որ կարող է նվազել: Եվ երկրի կառավարական հանձնաժողովը իշխանություններին խորհուրդ է տվել կասեցնել ազգաբնակչութ յան պակասելու միտումը, որպեսզի գոնե 100 միլիոնը պահպանվի:

Խնդիրն այն է, որ այսօր Ճապոնիայի բնակչությունը 127 միլիոն է, սակայն ծնելիության ցածր մակարդակի պատճառով 50 տարի հետո նրանց թիվը կարող է հասնել 87 միլիոնի: Ու որպեսզի գոնե առնվազն 100 միլիոն թվաքանակը պահպանվի, հանձնաժողովը խորհուրդ է տալիս կրկնապատկել ծնողներին հատկացվող օգնությունը` խթանելու ծնելիության աճը: Փորձագետներն էլ իրենց հերթին նախազգուշացնում են, որ շուտափույթ միջոցներ չձեռնարկելու պարագայում ճապոնական տնտեսությունը շուտով կարող է բանվորական ուժի պակաս ունենալ (տեղեկացրել է BBC-ն):

Ահա թե որքան անքակտելի է ազգաբնակչություն-տնտեսություն կապը. երկրին ժողովուրդ է պետք` պետական տնտեսությունը զարգացնելու համար և տնտեսություն է պետք` ժողովրդագրական նկարագիրը չկորցնելու համար: