Թմրա...ջուր` ծորակներից


Մեծ Բրիտանիայում ստուգել են խմելու ջրի դեղաբանական միացությունների բաղադրությունը և դրանում կոկաինի հետքեր են հայտնաբերել: Այս փաստն անուղղա կիորեն հավաստում է, թե որքան տարածված է այդ թմրանյութը բրիտանացիների շրջանում (գրել է The DΖily MΖil-ը):

Բրիտանական թմրանյութերի դեմ պայքարի կենտրոնի փորձագետ Սթիվ Ռոլսի խոսքերով`

- Մեզ մոտ կոկաինի օգտագործման մակարդակը համարյա ամենաբարձրն է Արևմտյան Եվրոպայում: Բացի այդ, այն հետզհետե ավելի էժանանում է` օգտագործման աճին զուգընթաց:

Կոկաինը միակ տարածված թմրանյութն է, որի օգտագործումը մեծացել է 1996 թվականից: Շատերը դա կապում են գնի նվազման հետ: Եթե Միացյալ Նահանգներում կոկաինի 1 գրամն արժե 115 դոլար, ապա Մեծ Բրիտանիայում` $70 է: Նախկինում միայն հարուստներին մատչելի բարձրաշխարհիկ զվարճանքի այդ առարկան այսօր վերածվել է նույնիսկ դպրոցականներին մատչելի թմրադեղի:

Վերջին տվյալներով` տարեկան կոկաին է օգտագործում 16-59 տարեկան 700 հազար մարդ: 2012 թ. թմրանյութերի հետևանքով վրա հասած 1700 մահերից 115-ը կոկաինի զոհերն էին:

2005 թ. անսովոր բարձր խտության բենզոիլէկգոնին հայտնաբերվեց իտալական Պո գետի ջրերում: Իսկ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում խմելու ջրի մեջ բազմիցս թմանյութերի հետքեր են հայտնաբերվել (վերջերս հաղորդել է ZnΖk.coΗ-ը): Այս պարագայում` ոչ թե կոկաինի, այլ տրիքլորէթիլենի, որը մասնագետների կարծիքով ջրատարների մեջ հայտնվում է արդյունաբերական թափոնների նետումից: