Վիկիլիկսյան նոր գաղտնազերծում


Այս մեկը շուրջ վեցամյա վաղեմություն ունի և վերաբերում է Ուկրաինային:

Մասնավորապես. փորձագետները ավելի քան 5 տարի առաջ նախազգուշացրել են, որ Ուկրաինայի առնչությամբ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը կարող է բռնության ալիք սանձազերծել և հանգեցնել երկրի պառակտմանը:

Այս մասին պետքարտուղար Ուիլյամ Բեռնսը ակնարկել է 2008 թ. փետրվարի 1-ի գաղտնի զեկույցում (հաղորդել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը):

«Թվիթեր»-ի վիկիլիկսյան էջում օրերս հղում է հայտնվել այդ փաստաթղթին: Այնտեղ խոսվում է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հնարավոր ընդարձակման և Հյուսիսատլանտյան Դաշինքում Ուկրաինան ու Վրաստանն ընդգրկելու վերաբերյալ: Նույն զեկույցում նշվում է, որ նման քաղաքականությունը կարող է կտրուկ բարդացնել ռուս-ուկրաինական հարաբերությունները:

Կայքում տեղադրվել է նաև Սերգեյ Լավրովի` 2008 թ. կատարած հայտարարություն-նախազգուշացումը առ այն, որ ՆԱՏՕ-ի նոր անդամներն այդ կազմակերպությանն իրենց մասնակցությունն օգտագործում են` ֆաշիզմ հռչակելու և պատմությունը նորից գրելու փորձերի համար: