Գնչուները


Ովքե՞ր են նրանք. շրջիկ մի ժողովուրդ, որոնց կենցաղը երբեմն անպատկերացնելի է թվում: Բայց նաև այնքան սովորական են դարձել գնչուական թափառախմբերը, ձեռնագուշակ գնչուհիները, որ նրանց ամենաանսպասելի հայտնվելը որևէ մեկի չի զարմացնում: Գնչուական լեգենդներից մեկը «պարզաբանում» է. Աստված այնքա˜ն է նրանց սիրել` իրենց զվարճասիրության ու տաղանդի համար, որ չի կապել հողի որևէ հատվածի` ինչպես մյուսներին, այլ նվիրել է ողջ աշխարհը: Հենց այդ պատճառով էլ նրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում` բացի Անտարկտիդայից: Իսկ ի՞նչ ավանդույթներ ու ընկալումներ ունեն նրանք: m Գնչուական ամենահետաքրքիր ընկալումներից մեկն «ապականության» պատկերացումն է: Դա կապված է ամուսնացած կամ պարզապես տարեց կնոջ մարմնի ներքնամասի հետ: Ինչ¬որ իրի, առարկայի վրայից անցնելիս` այդ մասն «ապականվում» է` գոտկատեղից ներքև հագած հագուստի և կոշիկների հետ մեկտեղ: Այդ պատճառով` չպղծվելու համար, գնչուները նախընտրում են ապրել ոչ մեծ ու միահարկ տներում: m Ռուսաստանաբնակ գնչուների միայն 1 % ¬ն է քոչում: m Կարճ մազը պատվազրկության խորհրդանիշ է. մազերը կտրում էին աքսորված և մեկուսացված գնչուները: Մինչ օրս էլ նրանք խուսափում են շատ կարճ սանրվածքից: m Բժշկությանը հայտնի չեն բորոտության հիվանդության դեպքեր` գնչուների շրջանում: Այսինքն, գնչուները բորոտ չեն լինում: m Մի քանի մասնագիտություններ «անցանկալի» են համարվում նրանց համար. օրինակ` գործարանային աշխատանքը, փողոցներ մաքրելը և լրագրողի մասնագիտությունը: m Հնագույն ժամանակներից գնչուներն ապրել են անտառներում կամ դրանց մոտերքում և սնվել են որսամսով: Ու նրանց ազգային լավագույն ճաշատեսակը տապակած կամ շոգեխաշած ոզնին է: m Գնչուական գեն կրողներին կոչում են ռոմանո-ռատ. ցանկության դեպքում նրանք իրավունք ունեն գնչու դառնալ: Ռոմանո¬ռատ են Ralling Stones խմբի կիթառահար Ռոննի Վուդը, Սերգեյ Կուրեխինը, Յուրի Լյուբիմովը, Չառլի Չապլինը, Աննա Նետրեբկոն: m Մեկ ականջին օղ կրելը նշանակում է, որ նա ընտանիքի միակ որդին է: