50 տարում` 4 տարվա անքնություն


Հերթական հետազոտությամբ բրիտանացի մասնագետները ճ շտել են, 50-ամյա համատեղ կյանքի ընթացքում խռմփացնող ամուսիններն իրենց կողակիցներին զրկում են մոտ 4 տարվա քնից: Կանանց մեծամասնությունը բախվում է այս լուրջ խնդրին. ամուսինները «բարձրաձայն են քնում: Գիտնականների կարծիքով խռմփոց կարող է սպառնալ առողջութ յունը: Դա քնի խանգարման պատճառ է և տագնապալի վիճակ է հարուցում: Ինչպես փաստել է «Ռոսբալտ»¬ը` լիարժեք չքնաղ աղջիկները հիշողության խնդիրներ և հաճախ վատ տրամադրություն են ունենում: Եթե հավատ ընծայենք վիճակագրությանը` քնած ժամանակ անվերահսկելի սարսափելի ձայներ են արձակում ավլեի քան 980 միլիոն տղամարդիկ (նշել է թսՈՉվօռ ՋպվրՍՌռ տՏՐՑՈս¬ը): Փորձագետները խռմփոցի դեմ մի քանի միջոցներ են մշակել, որոնք իրագործելի են և այդ տղամարդկանց կողքին ապրող կանանց հնարավորություն կտան կուշտ քնել ու պահպանել լավ տրամադրությունն` օրվա ընթացքում: Օրինակ, խորհուրդ է տրվում թիկունքի տակ որևէ կոշտ իր դնել, որ կխանգարի մեջքի վրա քնել և քնած մարդն ակամա կշրջվի կողի վրա: Վերջին շրջանում հատուկ ստեղծվել է սարք, որով որոշվում է խռմփոցի աստիճանը` օգնելով բժիշկներին` վերացնել դրա պատճառներն ու դրա հետևանքով առաջացած խանգարումները: