Քլինթոնը հեռանում է


Աշխարհին հայտնի կին¬քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը ծրագրում է հրաժարվել պետքարտուղարի պաշտոնից և իր թեկնածությունն առաջադրել Համաշխար հային բանկի նախագահի պաշտոնում: - Հիլարի Քլինթոնն ուզում է զբաղեցնել այդ պաշտոնը,¬ հավաստել են Սպիտակ տան հետ բանակցություններ վարող պետքարտուղարին մոտ կանգնած աղբյուրները: Բարաք Օբաման արդեն տեղյակ է նրա մտադրությունը: Աղմուկը կա, «դերերը» բաշխվում են, «մոտ կանգնած աղբյուրները» հաստատում են, բայց իրականում դեռևս ամեն ինչ թեական է: Հիլարին դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն չի կատարել, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել պետքարտուղարի հեռանալու մասին տարածված լուրերը: Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկ տեղափոխվելուն, ապա դա հնարավոր է միայն 2012 թ., այն էլ` եթե դրա գործող նախագահ Ռոբերտ Զելիկը հեռանա իր պաշտոնից: Այս լուրերի օգտին խոսող միակ փաստը, թերևս, Քլինթոնի նախկինում արած այն հայտարարությունն է, թե ինքը մտադիր չէ 4 տարուց ավելի պաշտոնավարել: Այս դեպքում էլ տեղին է հիշել, որ ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները նա ստանձնել է 2009 թվականից: