Նույն ինքը` Ելիզավետա 2¬րդ թագուհու ամուսինը


Այս տարի մայիսին բոլորեց Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան 85-ամյակը. գալիք տարի կնշվի նաև կառավարման 60-ամյա հոբելյանը, իսկ օրեր առաջ ծննդյան 90¬րդ տարեդարձը նշեց թագուհու կողակիցը` հերցոգ Էդինբուրգսկին: Այդ օրը նրա պատվին հրետանային 62 համազարկով հրավառություն կատարվեց: Իսկ նախօրեին թագավորական դրամանոցը թողարկել էր 5 ֆունտանոց հուշադրամներ, մի քանի տարբերակով. պղնձա¬նիկելային, ոսկյա, արծաթյա և պլատինե: Վերջինիս արժեքը 5450 ֆունտ է: Առաջին անգամ թագուհու և արքայազնի դիմապատկերները դաջված են մետաղադրամների տարբեր երեսներին: Բի¬Բի¬Սի¬ին տված հարցազրույցում հերցոգ Էդինբուրգսկին կարծիք է հայտնել, որ` - Ավելի լավ է ժամանակին հեռանալ, քան սպասել «դուրս գրման ժամկետին»: Նա նկատի ունի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, որը մտադիր է թեթևացնել. - Կարծում եմ, որ ես իմն արել եմ և հիմա ուզում եմ փոքր¬ինչ սեփական հաճույքները վայելել: Որպեսզի քիչ լինի պատասխանատվությունը, որպեսզի քիչ անհրաժեշտ լինի մտածել, թե ինչ ասես: Բացի այդ` հիշողությունս էլ արդեն այն չէ: Ես չեմ կարողանում հիշել անուններն ու այլ բաներ,¬ ասել է արքայազն Ֆիլիպը: Ելիզավետա 2¬րդը, որպես հոբելյանական նվեր, իր հերցոգ ամուսնուն շնորհել է թագավորական Ռազմա-ծովային ուժերի լորդ-ադմիրալի կոչում: Ինքը` թագուն, լորդ-ադմիալ է 1964 թվականից: