Գանձախույզն Ուսամայի մարմինն է որոնում


Գանձեր որոնող Բիլ Ուորենը որոշել է գտնել Արաբակն ծովում հանգչող բեն Լադենի մարմինը: Կալիֆոռնիացին TMZ հրատարակությանը պատմել է, որ ծրագրել է լուսանկարել ու տեսանկարել նախկին «թիվ 1 ահաբեկչի» դիակը և ԴՆԹ անալիզ անցկացնել: Ուորենի խոսքերով ինքը ոչ մի հիմք չունի` հավատալու ԱՄՆ¬ի նախագահ Բարաք Օբամայի ու նրա վարչախմբին, ովքեր հայտարարել են, թե բեն Լադենը սպանված է, բայց մեռյալի լուսանկարներ ցույց չեն տվել: Ահա թե ինչու արկածներ որոնողը որոշել է անձամբ համոզվել, որ Ուսաման հանգուցյալ է: - Ես դա կանեմ որպես հայրենասեր, ով ցանկանում է իմանալ ճշմարտությունը,¬ հայտարարել է նա: Ի դեպ, Բիլը չի թաքցրել իր ռուս ընկերուհու այն հավաստիացումը, որ ռուսաստանյան հետախույզները ևս չեն հավատում, թե բեն Լադենը մեռած է: Ահաբեկչի մարմնի որոնման երկշաբաթյա առաքելությունը Ուոբենին կարժենա 400 հազար դոլար: Արշավախմբի համար կվարձակալվի նավ` օրական 10 հազար դոլար, ինչպես նաև հեռակառավարվող սուզանավ` օրական 1000 դոլար վճարով: Արաբական ծովի մակերեսը կազմում է շուրջ 4 միլիոն քառակուսի կիլոմետր: