Մոլորակը տենդում է. բնական աղետներ


Ավելի ճիշտ կլինի համաղետներ ասել, որովհետև դրանք գրեթե ամենուր են: Կամ մեր մոլորակի տրամադրությունն է շատ վատ, կամ այն լուրջ հիվանդ է: Միայն մայիս և հունիս ամիսներին երկրագնդի տարբեր վայրերում տեղի ունեցած խոշոր աղետները հենց այդ են հուշում: Հիշենք հունիսի առաջին 5-7 օրերի խոշորագույն համաղետները. Կանադայի և Դանիայի տարածքներում կայծակի տասնյակ հազարավոր հզոր հարվածներ են տեղացել: Շուրջ 18 հազար այդպիսի հարված արձանագրվել է Դանիայում` հունիսի լույս 7¬ի գիշերը, ամպրոպի ժամանակ: Գլխավոր հարվածը ճայթել է Զելանդիա կղզում, ուր գտնվում է Կոպենհագեն մայրաքաղաքը: Կայծակի լիցքաթափման արդյունքում հրդեհվել են բազմաթիվ տներ: Կանադական մեգապոլիս Տորոնտոն մի գիշեր մեկեն լուսավորվել է հարյուրավոր կայծակներից: Դրանց լիցքերից մի քանիսը պարպվել են բնակելի շենքերի վրա: Այրվել է առնվազն երկու շենք, հոսանքազրկվել են ուրիշ բնակելիների հազարավոր բնակիչներ: Չիլին և Արգենտինան նոր¬նոր փորձում են հաղթահարել հրաբխի ժայթքման հետևանքները: Ընդամենը օրեր առաջ Բուենոս¬Այրեսի միջազգային օդանավակայանում չեղյալ են հայտարարվել 60 չվերթներ: Իսկ Չիլիում հրաբխի հուզումները հազարվոր մարդկանց մղել են` լքել իրենց տները: Չմոռանանք նաև Իսպանիայի տեղատարափ անձրևները և Լեհաստանում ժամանակավոր «աշխարհի վերջ» հիշեցնող փոթորիկներ, որոնք բազմաթիվ տներից քշել¬տարել են տանիքները… Սատո՞ւրնն է այս ամենի մեղավորը: Փորձագետները նախազգուշացրել են, որ մոլորակին նաև տիեզերական կանոնաշեղումներ (անոմալիաներ) են սպասվում: Մայիսի վերջին ուժգին փոթորիկը ցնցել է Սատուրնը: Ինչպես այն ժամանակ տեղեկացրել էին ՆԱՍԱ¬ի մասնագետները` այդ մոլորակի վրա շեղումներ արձանագրվել էին դեռ կես տարի առաջ: Մրրիկն աստիճանաբար ուժգնացել էր, և երկնային մարմնի վերևում շուրջ 5000 կմ տրամագծով ձագարափոս էր գոյացել: Փորձագետները չեն բացառում, որ տիեզերական մրրիկը կարող է ազդել Երկրի կյանքի որակի վրա: