Գոնե մեկ անգամ լինել աքլոր


Եվս մեկ էկզոտիկ միտք «կրակեց» էքսցենտրիկ մարքսիստը` «Կոալիցիայում կան մարդիկ, ովքեր մինչև աքլորականչը 10 անգամ կուրանան ՀՀ Նախագահին»: Կուրանան թե չէ` չգիտենք. Երևանում աքլոր գտնելը դժվար է, եղածներն էլ «մոռացել» են ծուղրուղու կանչելը: Այնպես որ, աքլորի դերը պետք է մարքսիստը ստանձնի: Այլապես ուրացման «գործընթացը» կարող է «ձգվել» մինչև հավերժություն: