Չարացած են. բայց ինչո՞ւ


ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ՀԱԿ¬իշխանություններ երկխոսությանը, ասում է. - Ուզում են` երկխոսեն, ուզում են` համաներվեն, ուզում են` ներվեն, իրար սիրեն, իրար փաթաթվեն, միայն թե այդ երկխոսության արդյունքում Հայաստանի պետական շահերը չվնասեն: Այսպիսի արտահայտչաձևի մեջ չարության ու խանդի չափազանց բարձր «դոզա» չնկատողը, առնվազն անմեղսունակ պետք է լինի: Բա´ այդպիսի չարություն իր մեջ կրող ՀՅԴ¬ն ո՞նց պետք է ՀՀ պետական շահը պաշտպանի: Բոլոր քաղուժերի նկատմամբ ատելությա՞մբ պետք է «հասնեն Սասուն, մտնեն Վան»: