ՀՈՎԵՅԱՆԻՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՏԱԼԻՍ


Ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները, ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի աշխատանքային պայմանագրի լուծարման մեջ որոշակի դեր է կատարել իշխանական որոշ շրջանակների խոստումը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ըստ այդ տեղեկության` Մշակույթի նախարարի պաշտոնից «սեփական ցանկությամբ» ազատված ու ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն նշանակված Հովիկ Հովեյանին, դատախազի միջնորդությամբ, նշանակում են երկրի գլխավոր գրադարանի տնօրեն... Իսկ ահա Ազգային գրադարանում մտադրված չեն «գրկաբաց» ընդունել նշանակվելիք տնօրենին` արդեն բողոքի մեծ ալիք է բարձրացել, որին միացել են բազմաթիվ մտավորականներ...