«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՉԻ ՀԵՌԱՆԱ


Վերջերս մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում հեռանալ կոալիցիայից, չի համապատասխանում իրականությանը: - Նման բան չկա: Ես հերքում եմ այդ շրջանառվող լուրերը,- օրերս նման հայտարարություն արեց կուսակցության մամլո խոսնակ Խաչիկ Պետրոսյանը` այսպիսով կարծես պատասխանելով բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են, որպեսզի կազմաքանդվի իշխող կոալիցիան: Իհարկե, կուսակցությանը մերձ որոշ շրջանակներ, այնուամենայնիվ, պնդում են, թե այս հայտարարությունը պարզապես կոչված է լռեցնել խոսակցությունները, մինչդեռ իրականում այդ սցենարը չի բացառվում: Ավելին, ԲՀԿ նախագահը սպասում է որոշ «հանգուցալուծումների», որոնց առթիվ նա զրույցներ է վարել երկրի ղեկավարի հետ...