Հա՞ որ...


ՀՀՇ¬ից հեռացած մի խումբ գործիչներ, ովքեր ստեղծել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, արդեն իսկ հայտարարում են, որ իշխանությունն ավելի հանդուր ժող է, քան Կոնգրեսը: Բավական տարողունակ այս պնդումն անշուշտ բազմաթիվ ենթատեքստեր ունի և, ինչպես ասում են, հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պատահական չէ, որ ամերիկյան անթաքույց կողմնորոշմամբ և Մարի Յովանովիչի խրախուսանքով ծնունդ առած այս միավորի մասին խոսակցությունների ակտիվացումն արդեն իսկ սկսել է զուգորդվել ՀՀՇ¬ի պառակտման մասին տեղեկություններով: Եվ չնայած «Ազատ դեմոկրատներ» դարձածները տարբեր ժամանակներում են լքել հարազատ կուսակցությունը, բայցև նոր քաղմիավորի ստեղծումը ենթադրում է նոր արտահոսք: Իսկ ՀՀՇ որոշ անդամներ, երևի փորձելով կանխել իրական դրդապատճառների բացահայտումը, սկսել են ասեկոսել, թե արտահոսքի կազմակերպիչն իշխանություն ներն են: «Ազատ դեմոկրատների» ղեկավարները թեև արտաքուստ ցույց են տալիս, թե իրենց նախկին համախոհների հանդեպ ջերմորեն են տրամադրված, սակայն պարզ է նաև, որ նրանք նոր քաղուժ չէին ստեղծի, եթե հարազատ կուսակցությունում գործերը հարթ գնային: Այսինքն, սկզբից ևեթ ակնհայտ է, որ նոր կուսակցությունը հակասությունների ծնունդ է: Պառակտումը վերջնակա՞ն է