ԲԱՆԿԵՐԸ ԿՇՐՋԱՆՑՎԵՆ


Հակառակ Գյուղնախարարության ջանքերին` բանկերի ու գյուղացիական տնտեսությունների տալիք-առնելիքի հարցն այդպես էլ չի հաջողվում լուծել: Հիասթափութ յունը վերջնական է դարձել հատկապես նրանից հետո, երբ ուժեղ կարկուտի հաջորդ օրն իսկ Արմավիրի մարզի բնակիչները խնդրել ու առաջարկել են մեծ դժվարությամբ իրենց տրված վարկերի մարման ժամկետները մինչև հաջորդ տարի հետաձգել: Հասկանալի է` և´ բերք ստանալու նրանց ակնկալիքն է կարկուտով հօդս ցնդել, և´ բանկերին ունեցած պարտքերը վերադարձնելու հնարավորությունը: Ասում են, թե տեղական և երևանյան պաշտոնյաներն էլ իրենց հերթին են նման միջնորդություններով դիմել բանկերին, սակայն վերջիններս անդրդվելի են մնացել… Նրանք հիշեցրել են, որ իրենք գյուղվարկերն առանց այն էլ ցածր տոկոսով են տրամադրել և նոր զիջումների մտադրություն ամենևին չունեն: Ըստ տեղեկությունների` գործադիրում ևս համոզվել են, որ նման կառույցների հետ համագործակցելն արդյունավետ չէ: Հետագայի համար որոշվել է բանակցել արդեն մթերող կազմակերպություն ների հետ, որպեսզի նախապես վճարեն ստանալիք բերքի դիմաց: Ասում են, թե այս առաջարկը ոգևորել է որոշ մթերող կազմակերպությունների, ու նրանց ղեկավարները խոստացել են, եթե ոչ տարվա երկրորդ կեսից, ապա հաջորդ տարվանից հենց նման եղանակով համագործակցել այգետերերի հետ: