Շուրջ 1 դար` գնդակը գլխում
Կալիֆոռնիայի ծերանոցներից մեկում օրեր առաջ իր մահկանացուն է կնքել հրազենային վերք ստանալուց հետո ամենաերկար ապրած տղամարդը: 104-ամյա Ուիլյամ Լոուլիս Փեյսը 95 տարի ապրել էր գնդակը գլխում: Ուիլյամը վիրավորվել էր դեռևս 1917-ին, երբ ընդամենը 8 տարեկան էր: Դժբախտ միջադեպը մանկական խաղի արդյունք է եղել, երբ ավագ եղբայրն անզգուշաբար հոր լիցքավորված հրացանի փողն ուղղել էր դեպի կրտսեր եղբայրը (հաղորդում է AssociΖted Press-ը): Գնդակը մնացել էր տղայի գլխում, քանի որ Տեխասի բժիշկները հրաժարվել էին դիմել վիրահատական միջամտության. այն հեռացնելու վիրահատությունը հղի էր գլխուղեղը վնասելու վտանգով: Թեև վնասվել էին նրա աչքը և դիմային նյարդը, սակայն դա չխանգարեց կյանքի բնականոն ընթացքին: Շարունակեց գերեզմանոցի պահակի իր աշխատանքը, չնայած հարկադրված էր ուսումը կիսատ թողնել: 2006-ին նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 2011-ին կրկին դիմել է բժիշկներին` գնդակը հեռացնելու խնդրանքով: Սակայն, ինչպես հետագայում որդին է պատմել, բժիշկները կրկին հրաժարվել են նրան վիրահատել: