ԸՆԴԱՄԵՆԸ` ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴ
ԱՅԴ «ՊԱՐԱԴՈՔՍԱԼ» ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Շա˜տ հետաքրքիր կյանքով ենք ապրում` Անժելա Սարգսյան, ընտրություններ, համասեռամոլներ ու էլի Անժելա Սարգսյան... Ու այս ամենի կողքին էլ` աղանդավորների բուռն ներթափանցում մեր կյանք, որոնք իրենց կանոններն են թելադրում, իրենց «հերոսներին» ծնում, ապա աղմուկ բարձրացնում նրանց համար:
Պարզվում է` «Կյանքի խոսք» կոչվող աղանդն է ձևավորել «Անժելայի առասպելն» ու հիմա ամեն ինչ անում է` փրկելու համար ինքզինքը, իր վարկաբեկված հեղինակությունը: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի դատավարությունը: Ինչպես հայտնի է, կամ էլ, ինչպես ներկայացվում է, նկարիչը, ով մի ժամանակ եղել է դերասանուհու սիրեկանը, համացանցում, տարածել է դերասանուհու և նրա «ամուսնու»` Երևանի պետական համալսարանի դասախոս Ղազար Ավետիսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները: Մեզ հաջողվեց մեր աղբյուրների միջոցով պարզել (քանի որ դատավարությունը դռնփակ է), որ համացանցում տեղադրված թվով տասնմեկ լուսանկարները փորձագիտական հանձնաժողովը պոռնոգրաֆիկ չի համարել: Ի դեպ, այդ լուսանկարները շատ վաղուց էին համացանցում և ոչ ոք դրանց ուշադրություն չէր դարձնում: Այս դատավարությունն օրավուր նոր շրջադարձեր է արձանագրում, որոնք մեկ անգամ ևս հաստատում են, որ աղմկալի համարվող պատմության մեջ ոչ թե Կարեն Արայանի, այլ հենց «Կյանքի խոսք» աղանդի ներկայությունն է: Ավելի պարզ ասած` Անժելան որոշել է վրեժ լուծել իր «անհնազանդ» սիրեկանից ու դիմել է իր աղանդին, որն էլ համացանցային պրովայդեր լինելով` տեղադրել է դերասանուհու լուսանկարները: Ի դեպ, գործով իբրև վկա դատակոչված «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերի-ալի (որտեղ ժամանակին նկարահանվում էր Անժելան) ստեղծագործական անձնակազմի ներկայացուցիչները չեն ներկայանում դատական նիստերի, որովհետև նրանց... ահաբեկել են: Իսկ ահաբեկողները, ըստ ամենայնի, «Կյանքի խոսքի» ներկայացուցիչներն են: Ի դեպ, նրանք «առկա» են նաև որոշ իրավապահ կառույցներում, ուստի օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը` խոչընդոտում են վկաների մասնակցությանը դատական նիստերին:
Այս պատմության հենց սկզբից հայտնի էր, կամ, ավելի ճիշտ` ենթադրվում էր, որ Անժելա Սարգսյանի թիկունքին կանգնած են հզոր հովանավորներ, որոնց նպատակն էր ոչ միայն պատժել Կարեն Արայանին, այլև առավել ամրապնդել «Կյանքի խոսքի» դիրքերը Հայաստանում: Տիրապետելով ահռելի ֆինանսական միջոցների` աղանդը կարողանում է նվիրատվություններ անել, անգամ բնակարաններ ու ավտոմեքենաներ գնել, ամառային շքեղ հանգիստներ կազմակերպել իր անդամների համար: Հենց վերջերս այս կազմակեր պությունը երգիչ Մհերին էր շատ թանկարժեք նվիրատվություն արել` նրան բերելով դեպի իրեն: Չբացահայտելով ոմանց անձնական գաղտնիքները, այնուհանդերձ նշենք, որ այսօր այդ աղանդին են անդամակցում հայաստանյան որոշ ճանաչված արվեստագետներ, բուհերի դասախոսներ, իրավական ոլորտի պաշտոնյաներ: Աղանդի «կառավարիչները»` օգտագործելով իրենց կապերն ու ծանոթությունները, անդամագրվածներին անգամ օգնում են պաշտոններ ստանալու հարցում: Հենց վերջերս այդ աղանդի ներկայացուցիչներից մեկը բուհերից մեկում ընտրվեց ամբիոնի վարիչ... Այս ամենի նպատակը մեկն է` տարածել աղանդը, հայ հանրությանը բաժանել` կտրելով առաքելական դավանաբանությունից` այսպես լուծելով կրոնական «գլոբալացման» խնդիրները:
Անժելայի շուրջ ստեղծված պատմությամբ այդ աղանդը փորձում է ցույց տալ, որ ինքն իսկապես ուժեղ է, որ կարող է կեղծ մեղադրանքներ սարքել ու անգամ հանցանք չկատարած մարդկանց կանգնեցնել դատարանի առջև: Ցավոք` վախեցողներ և թակարդում հայտնվողներ կան: