ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


 

Ազգային ժողովի Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմը դարձել է շատերի քննարկումների առարկան: Այստեղ ընդգրկվել են գեներալներ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Ռուստամ Գասպարյանը, Կարո Կարապետյանը, Ռուբեն Գևորգյանը, Առաքել Մովսիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը: Հանձնաժողովի կազմում է նաև Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանն ու գեներալ Մանվելը քավոր-սանիկներ են, սակայն նրանց միջև «սև կատու» է անցել դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո: Թե այս հանձնաժողովում ով է օրինագծեր գրելու, ով է օրենսդրական կարգավորումներ իրականացնելու համապատասխան ոլորտներում` բոլորը միաբերան տալիս են Գագիկ Ջհանգիրյանի անունը: Իսկ մյուսները, ինչպես ասում են, ապահովելու են քվեարկող զանգվածը: Ի դեպ, ԱԺ-ում այս հանձնաժողովը գոնե մի քիչ արհեստավարժ են համարում, քանի որ երկու գեներալ կա, իսկ թե ինչ վիճակ է տիրում մյուս հանձնաժողովներում` թողնենք ապագայի քննարկումներին: