Գերտերություն է, ինչ կուզի` կասի
Ըստ իրազեկ աղբյուրների` «ֆանտաստիկ» ծրագիր են մշակել ԱՄՆ հատուկ ծառայությունները: Երկար ժամանակ փնտրելուց և չգտնելուց հետո Սիրիայի «ապստամբ բանակի» ղեկավարներ են նշանակել պատահական բանդիտների: Դա կարևոր է, քանզի Ասադը ասում էր, որ այդ բանակ կոչվող խաժամուժը նույնիսկ առաջնորդներ էլ չունի, որոնց հետ հնարավոր լինի բանակցել: