Բանկային հաշիվները` ևս


 

Ինչպես տեղեկացնում են իրազեկ աղբյուրները, երբ ԱԱԾ-ն սկսել է հարցաքննությունների կանչել Վարդան Օսկանյանին, կալանքի տակ են հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի շարք մտերիմներին պատկանող բանկային հաշիվները: Պարզվում է, որ նրանք բոլորը սերտ կապեր են ունեցել «Սիվիլիթաս» կազմակերպության, ինչպես նաև նրան սնող ամերիկյան և այլ կազմակերպությունների հետ: Այս փաստն արդեն խոսուն վկայությունն է այն իրողության, որ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության անունից հանդես եկող այսպես կոչված քաղաքացիական ինստիտուտներից շատերը Հայաստանում զբաղվում են «փողերի լվացմամբ» և հարկերից խուսափումներով: Ու որքան էլ ոմանք փորձեն հակառակն ապացուցել, միևնույն է, անհնար է, որովհետև վաղուց ենք նկատել ու բարձրաձայնել, որ հասարակական կազմակերպություններից և այսպես կոչված վերլուծական կենտրոններից շատերի ղեկավարները հսկայական միջոցների տեր են դառնում` գրեթե հավասարվելով օլիգարխների: Բնականաբար` ո´չ հանրային անվճար գործունեության հաշվին