Օլիմպիական` Լենինի ոտքից


Խնայողության աննախադեպ օրինակ են ցուցաբերել ուկրաինական Սումի քաղաքում: 2014 թ. տեղահանված Իլյիչի բրոնզաձույլ արձանի մի ոտքով ճարտարապե տական ուրիշ պատկեր են կերտել: Թեթևատլետիկական մարզարանի բակում հայտնված «Օլիմպիականը» քանդակը, փաստորեն, իր գոյությամբ «պարտական» է պրոլետարիատի առաջնորդին:

Ինչպես տեղեկացրել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, քանդակի մարզուհու նախատիպը Սումիի երկրամասի ամենատիտղոսավոր մարզիկներից մեկն է` օլիմպիա կան խաղերի քառակի չեմպիոն Վլադիմիր Գոլուբնիչին:

Հետո՞ ինչ, որ մարզիկն իր ու արձանի միջև նմանություն չի գտնում: Կարևորը` վերաձևված նախկին քանդակի տիրոջ անունը նույնպես Վլադիմիր էր: Բացի այդ, խորհրդային երկրում ապրող ընտանիքներում սովորույթ էր` տան մեծերի հագուստը հարմարեցնում էին փոքրերի չափերին և… խնայում, խնայում, խնայում: