Պաշտպանության նախարարն արձագանքում է


«Զինվորական ծառայություն հենակներով» հրապարակմանն www.hra.am/am/hr-reviews/2009/07/03/army անմիջապես արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հուլիսի 7-ին հանդիպել է ավելի քան 13 ամիս հենակներով զինվորական ծառայության մեջ գտնվող Աշոտ Ոսկանյանին: Նախարարի կարգադրությամբ զինվորին Վարդենիսի զինվորական հոսպիտալից բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են պաշտպանության նախարարություն: Հանդիպումը տեղի է ունեցել հենց նախարարի աշխատասենյակում` մի խումբ բժիշկների մասնակցությամբ(ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, վնասվածքաբան): Սեյրան Օհանյանը անձամբ է խոսել զինծառայողի հետ և հետաքրքրվել նրա առողջական վիճակով: Նախարարն ասել է, որ ինքը խնդրի հետ ծանոթացել է ինտերնետային հրապարակումներից: Ներկա գտնվող բժիշկներին նախարարն ասել է, թե սովորական աչքով էլ երևում է, որ զինծառայողը ոտքերի հետ կապված խնդիրներ ունի: Նա հրահանգել է, որ Աշոտ Ոսկանյանին ետ զորամաս չտանեն և տեղափոխեն Երևանի կենտրոնական հոսպիտալ` նրան բուժելու նպատակով: Արդյունավետ բուժման դեպքում Ոսկանյանն իր զինվորական ծառայությունը կշարունակի հենց հոսպիտալում կամ էլ կզորացրվի: Զինվորն այս պահին գտնվում է Երևանի կենտրոնական հոսպիտալում` բժիշկների հսկողության ներքո: 19 ամյա Աշոտ Ոսկանյանը շատ տպավորված էր Նախարարի հետ ունեցած իր հանդիպումից և շարունակ կրկնում էր. «Շատ լավ մարդ էր»: Զինվորի ծնողները` Վարդան և Քնարիկ Ոսկանյանները իրենց երախտագիտությունն են հայտնում պաշտպանության նախարարին և ակնկալում են նրա վերահսկողությունը իրենց որդու լիակատար բուժման հարցում, հատկապես որ տղայի ոտքերի հետ կապված խնդիրը բարդացել է բանակ զորակոչվելու արդյունքում: Ժաննա Ալեքսանյան http://www.hra.am/am/events/2009/07/09/military Հ.Գ. Ամեն ինչ սկսվում է զորակոչից, որն հետագայում արտացոլվում է բանակի ներքին կյանքում: Զորակոչը պետք է լինի նախարարի ուշադրության կենտրոնում և խստորեն պետք է վերահսկվեն զինկոմիսարիատները: Նախարարը կարող է տեղյակ չլինել այսպիսի արտառոց դեպքերի մասին միայն բացառիկ դեպքերում: Եվս մի դեպքի մասին, երբ օրերս ծնողներն իրենց որդու դին հանձնեցին բանակ զորոկոչվելուց ընդամենը մեկ շաբաթ հետո: Հիվանդ զինվորին բանակ էին զորակոչել: Ո՞վ է պատասխանատ վության ենթարկվելու: Չէ որ ՊՆ բարձրագույն սպայակազմը դուրս է օրենքից և նրանք ոչ մի դեպքում պատասխանատվության չեն ենթարկվում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին Նախագահ Արկադի Ղուկասյանը, պատասխանելով «ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հարցին, մեկնաբանել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանում արած հերթական կոշտ հայտարարությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գոյատևման հնարավորություն չի տեսնում իր սահմաններից դուրս և նրա կարգավիճակի մասին հարցն այսօր չի քննարկվում: Արկադի Ղուկասյանը մասնավորապես նշել է. «Ալիև կրտսերը, ժառանգություն ստանալով Ադրբեջանը, ձևացնում է, թե շատ բան չի տեսնում, չի հիշում ու չի լսում: Նա չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իր պոտենցիալ անփոխարինելի բռնատիրական իշխանության բարձունքից նա առավել ևս չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական զարգացումը, չի տեսնում Ադրբեջանի կողմից բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները, չի տեսնում հարյուր հազարավոր հայ փախստականներին Ադրբեջանից և ԼՂՀ որոշ շրջաններից, որտեղ իր նախորդներին հաջողվել էր իրականացնել էթնիկ զտումներ: Ալիևը չի հիշում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին լիովին համապատասխան: Նա չի հիշում Ադրբեջանի ամբողջ տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու …) իրականացված հայերի ջարդերը: Չի հիշում, որ, միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայինների ներգրավմամբ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, ինչի արդյունքում երկու կողմերն էլ ունեցան մարդկային ու նյութական հսկայական կորուստներ: Չի հիշում, թե Ադրբեջանի համար որքան անփառունակ վախճան ունեցավ ուժային այդ արկածախնդրությունը և ում հետ, վերջիվերջո, նա ստիպված եղավ 1994 թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել: Ալիևը չի լսում միջազգային հանրության կոչերը` վերջ տալու ռազմաշունչ հռետորաբանությանը, շփման գոտուց դուրս բերելու դիպուկահարներին, դադարեցնելու թշնամական քարոզչությունը: Նա լսում է միայն ինքն իրեն, բայց խոսել փորձում է միջնորդների, Հայաստանի, և որ ամենացինիկն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի շահերի դիտակետից: Անգամ խաղաղության մասին խոսելիս, Ալիևը սպառնում է պատերազմով: Մեկ անգամ Ադրբեջանն արդեն պատերազմ սանձնազերծել է: Ու տրամաբանական կլիներ, եթե այսօրվա չափից ավելի ռազմատենչ Ալիևը հարցներ ինքը իր երեկվա եսին, թե որտե՞ղ էր ինքը թաքնված այն տարիներին, երբ իր հասակակիցներին որպես թնդանոթային միս ուղարկում էին ռազմաճակատ: Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները հավաստում են փոխզիջումների իրենց անպատրաստ լինելը: Ապրելով պատրանքների աշխարհում, Ալիևն, ըստ էության, խափանում է բանակցային գործընթացը»: