Հանդիպում սփյուռքահայ երիտասարդների հետ


ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ նախարարի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին` Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ստեղծման պատմությանը և կայացման փուլերին` առանձնաց նելով այն իրողությունը, որ մեր բանակը կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում` Հայաստանի անկախության հռչակումից հետո: Անկախություն, որը ձեռք է բերվել հայ ժողովրդի միահամուռ կամքի և վճռականության շնորհիվ: 1994թ. մայիսյան զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր գործընթաց և տարիների ընթացքում կատարելագործվեց թե զորքերի կառավարումը, թե սպառազինությունը և թե անձնակազմի պատրաստվածությունը: Այս ամենի արդյունքում այսօր մենք ունենք մարտունակ և կանոնավոր բանակ, որը հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտունակության մասին` Սեյրան Օհանյանը փաստեց, որ պաշտպանության հուսալիութ յունը և ժամանակակից ինժեներական կառույցների առկայությունը հնարավորություն են տալիս Ադրբեջանի հետ պահպանել ուժային հավասարակշռությունը` առանց երկրորդ ուժի աջակցության: Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը` նշելով, որ այն արժեքները, որոնք ձեռք են բերվել տարիների ընթացքում, հարկ է պատշաճ կերպով փոխանցել գալիք սերունդներին: Կարևորելով սփյուռքահայության դերը երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում` Ս. Օհանյանն ընդգծեց, որ արցախյան պատերազմի տարիներին սփյուռքի բազմաթիվ երիտասարդներ կանգնեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Եվ այսօր, խաղաղ պայմաններում, ուրախալի է սփյուռքահայ երիտասարդների մշտական այցելությունները մայր հայրենիք: Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություննե րին, տարածաշրջանային անվտանգությանը և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Հնչեցված բոլոր հարցերին տրվեցին սպառիչ և բովանդակալից պատասխաններ: Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները շնորհակալություն հայտնեցին պաշտանության նախարարին ջերմ ընդունելության համար` միաժամանակ հույս հայտնելով, որ այսպիսի հանդիպումները հաճախակի կլինեն: Հարկ է նշել, որ «Դեպի Հայք» հիմնադրամը գործում է 2004թ.-ից, ներկայումս գրանցված են 52 անդամներ: Հայաստանում նրանք կամավոր հիմունքներով առաքելություն ներ են իրականացնում տարբեր ոլորտներում: