Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին


ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Նիկոլայ Պավլովին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում: Ս. Օհանյանը բարձր գնահատեց դեսպանի գործունեությունն ու ջանքերը` ուղղված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը: Հանդիպման ավարտին կողմերը ընդգծեցին հայ-ռուսական հարաբերությունների և բարեկամական կապերի ամրապնդման պատրաստակամությունը: