Նախազգուշացում կոմունիստներին


ՌԴ արդարադատության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել Կոմկուսի կանոնադրության մեջ: Այսինքն, կանոնադրական որոշ դրույթներ հակասում են Քաղաքական կուսակցությունների մասին օրենքին: Հակասություն է դիտվել, օրինակ, այլ տարածաշրջաններ աշխատանքի մեկնող կուսակցականներին հաշվառման մեջ պահելը: - Արդարադատության նախարարության կարծիքով` կուսակցության նման անդամները զրկված են հաշվետու-ընտրական կոնֆերանսներին մասնակցելու հնարավորությու նից, քանի որ կազմակերպությանը (այն շրջանի, ուր մարդը մեկնել է վաստակելու) ամրակցված են ժամանակավորապես,- պատմել է ՌԴԿԿ կենտկոմի իրավաբանական ծառայության ղեկավար Վ. Սոլովյովը: Կամ, կանոնադրության համաձայն` արտասահման մեկնողներն հաշվառվում են Մոսկվայի և Պետերբուրգի կուսակցական բջիջներում: Նախարարությունը պնդում է, որ դա խախտում է. մարդն ինքը պետք է որոշի` որ տարածքում կանգնել հաշվառման: Կոմունիստներն, իհարկե, վրդովված են նախարարության պահանջից ու նախազգուշացումից. - Քաղաքական կուսակցությունների մասին օրենքում տարեկան 5-8 լրացում է կատարվում: Յուրաքանչյուր կուսակցություն իր կանոնադրությունը պետք է համապատաս խանեցնի դաշնային օրենսդրության չափանիշներին, բայց դրա համար պետք է համագումար անցկացնել: Դրա համար կատարվելիք փոփոխությունները կուտակվում էին` մինչև հերթական համագումար, որի որոշմամբ էլ ընդգրկվում էին կանոնադրության մեջ,- ասել է Սոլովյովը: Նրա խոսքերով` բոլոր քաղուժերն էլ այդպես են վարվում, և այլ կերպ հնարավոր էլ չէ. ամեն նոր փոփոխության համար արտահերթ համագումարի համար ոչ ուժերը, ոչ միջոցները չեն բավարարի: Համագումարի նախապատրաստությունը տևում է մոտ 3 ամիս, և պահանջում շուրջ 10 մլն ռուբլի: - Երկրում հզորանում է բողոքի շարժումը, որը գլխավորում է ՌԴ կոմկուսը: Հատկապես խիստ գործողություններ, կարծում եմ` տեղի կունենան աշնանը: Եվ ահա, Արդարադատության նախարարության նախազգուշացման միջոցով մեզ ուզում են ասել. կանհանգստացնեք` կկակղեցնենք լրիվ ծրագրով: «Կարմիր պրոլետարներն», այդուհանդերձ, որոշել են հայց ներկայացնել ընդդեմ նախազգուշացման: