Մաքսիմ Գալկինը` Կիրկորովի վիճակում


Կար ժամանակ, որ տակավին պատանի Ֆիլյան Ալլա Պուգաչովայի մոլեռանդ երկրպագուների հետ թրև էր գալիս աշխարհահռչակ աստղի դռների մոտ` սպասելով նրա հայտնվելուն: Հիմա Ֆիլիպը հասունացել է և հիմարություններ չի անում: Այս «ոլորտում» նրան փոխարինում է Մաքսիմը: Հետաքրքրասերները Կուրսկի կայարանի կառամատույցում վերջերս տեսան Պուգաչովային, որ վերադառնում էր Սոֆիա Ռոտարույի ծննդյան խրախճանքներից: Գալկինն, իհարկե, նույնպես եղել էր հրավիրյալների շարքում, բայց տոնակատարությանը գնացել էր հիմնական հանդիսությունից մեկ օր հետո և իսկույն էլ «աջը քաշել էր»` թեթևակի շնորհավորելով հոբելյարին: Եվ ահա երեք օր առաջ, որպես Պրիմադոննայի աննահանջ երկրպագու, կառամատույցում նա դես ու դեն էր ընկել, հարուցելով Պուգաչովայի նույնիսկ տարեց երկրպագուների տարակուսանքը: Ու երբ վերջապես հատուկ կցավագոնով գնացքը շաչեց կայարանում, Մաքսիմը փութկոտությամբ Ալլա Բորիսովնային և նրա Ալինա քրոջը մատուցեց իր շքեղ ծաղկեփունջը: Իսկ երգչուհին իրեն հատուկ թատերականությամբ մի թեթև «հանդիմանեց» այնտեղ հավաքված իր բոլոր երկրպագուներին` պնդերեսության համար, թեև իրականում նա նրանց վաղուց արդեն չի էլ արձագանքում: Հետո Գալկինի հետ նրանք թունելով կտրեցին գիծն, անցան կայարանի կեսը` մինչև ավտոկայանատեղ: Եվ այստեղ Մաքսիմը իր մեքենայից Ալլայի արծաթագույն Մերսեդեսում տեղավորեց բոլոր իրերը, և նրանք միասին ուղղություն վերցրին դեպի Ֆիլիպովսկյան նրբանցք: