ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Իտալիայի ոստիկանությունը խափանել է ռուսական զենքի ապօրինի մատակարարումը Իրաք Խոսքն ավելի քան 40 մլն արժողության 100.000 միավոր հրազենի մասին է: Ձերբակալված է 4 մարդ: Կազմակերպիչները պնդում են, որ գործարքը խրախուսված է եղել Իրաքի և ԱՄՆ-ի իշխանությունների կողմից: Վերջիններս, իհարկե, հերքում են այդ հայտարարությունը: Հետաքննությունը սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ Հռոմի Fiumicino օդանավակայանում ոստիկանները ուղևորներից մեկի ուղեբեռում գտել են զինամթերքի ցուցակը: Մի քանի ամսյա հետաքննության արդյունքում բացահայտվել են ապօրինի գործարքի մասնակիցները, ովքեր պատրաստվում էին Իրաք հասցնել ռուսական արտադրության ավելի քան 100.000 միավոր հրազեն: Չինաստանի` խաղալիքներ արտադրող ընկերության տնօրենը կախվել է Ինքնասպանության պատճառը ԱՄՆ-ում նրա ղեկավարած ընկերության արտադրանքի խոտանումն է: Lee Der industriae Co. Ltd Չժան Շուխունը ինքնադատաստան է տեսել` հանգստյան օրը կախվելով ընկերության պահեստում: Դրանից մի քանի օր առաջ Չինաստանն արգելել է նրանց արտադրանքի արտահանումը: Միացյալ Նահանգների պատվերով Lee Der-ի արտադրած 967000 խաղալիքների ներկի բաղադրության մեջ բարձր է եղել արճճի պարունակությունը: Խրախուսվեցին Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողները Մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելությունն ավարտած 5-րդ հերթափոխի զինծառայողների խրախուսման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռ. Բեքստերը: Ս. Օհանյանն իր գոհունակությունը հայտնեց խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական գումարտակի մասնագիտական բարձր պատրաստվածության համար, նշելով, որ սրանով, փաստորեն, հայկական կողմն աջակցում է միջազգային խաղաղարար գործունեությանը. «ՀՀ զինված ուժերը կարճ ժամանակում դարձան լիարժեք մարտունակ բանակ: Ազգային-ազատագրական պայքարի ընթացքում հայ զինծառայողների կողմից իրականացված ռազմական գործողություններն արժանի են ժամանակակից ռազմագիտությանը: Զինված ուժերի և հայ ժողովրդի ողջ ներուժն ուղղված է արժանի բանակ ունենալուն, որը կոչված է ապահովելու ժողովրդի անվտանգությունն ու անդորրը: Եվ մեծ է խաղաղապահ գումարտակի դերն այս գործում, որը կարողացավ դառնալ մարտունակ ստորաբաժանում` իրականացնելով իր առջև դրված խնդիրները»: Ս. Օհանյանը հիշեցրեց, որ հայ զինծառայողներն Իրաքում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2005թ. հունվարի 25-ից: Մինչ օրս այդ գործընթացին մասնակցել է մոտ 300 հայ խաղաղապահ: Իսկ այս հերթափոխն Իրաքում էր ս.թ. փետրվարի 2-ից: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս. Օհանյանն առաքելության ընթացքում ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին հանձնեց պարգևներ և պատվոգրեր. «Մեր զինծառայողներն արժանապատվորեն են կատարել իրենց առջև դրված խնդիրները` պատվով վերադառնալով հայրենիք: Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում հայ խաղաղապահներին, որոնք ոչ միայն պաշտպանում են երկիրը, այլև մասնակցում են միջազգային անվտանգության ապահովման գործընթաց ներին` մեկ աստիճանով ևս բարձրացնելով Հայաստանի և նրա Զինված ուժերի հեղինակությունը»: Իսկ խաղաղապահ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Տոնոյանն իր խոսքում նշեց, որ գործունեության վեց տարիների ընթացքում գումարտակն անցել է ծանր և լուրջ ճանապարհ` այսօր գտնվելով վերապատրաստման և համալրման որակական փուլում` համատեղ զորավարժությունների և միջազգային դասընթացների ժամանակ լավ իմացություն և ռազմական պատրաստվածություն դրսևորելով: Նա հավաստիացրեց, որ լինելով մեր երկրում միակ նման ստորաբաժանումը, խաղաղապահ գումարտակը կանի հնարավորը` միջազգային չափանիշներին համապատասխան, օրինակելի և ռազմունակ ստորաբաժանում դառնալու համար: