«...Կարող ենք կորցնել մեր ռազմավարական դաշնակցին»,-


համոզված է Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Ս.թ. օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը երևանամերձ Առինջ գյուղում տեղի ունեցած ռուս սպա Դմիտրի Երմոլովի սպանությունը ցնցեց շատերին: «Ջավախք-ինֆո»-ին տրված հարցազրույ ցում կատարվածը մեկնաբանում է Հմայակ Հովհաննիսյանը: -Կատարվածի վերաբերյալ արդեն շրջանառվում են տարբեր վարկածներ£ Ի՞նչ բացատրություն կտաք Դուք այս ողբերգական դեպքի առնչությամբ£ - Նախևառաջ, անհրաժեշտ եմ համարում իմ և բազմահազար համախոհներիս անունից ցավակցություն հայտնել զոհված Դմիտրի Երմոլովի հարազատներին և, իհարկե, ռուս զինվորականությանը, քանզի կորուստը մեծ է և անդառնալի£ Հուսով եմ, որ թեկուզև ուշացումով, ՀՀ թե° քաղաքական և թե° զինվորական ղեկավարությունը անպայման իր նույնարժեք վերաբերմունքը կարտահայտի Դմիտրի Երմոլովի հարազատներին եւ ռուսական բանակի ղեկավարությանը£ Ինչ վերաբերում է կատարված ոճրագործության դրդապատճառների բացահայտմանը, ապա, անշուշտ, այդ հարցով պետք է զբաղվեն ՀՀ իրավապահ մարմինները, սակայն, գոնե ինձ համար, որպես վերլուծաբանի, ակնհայտ է, որ մենք գործ ունենք ո°չ թե ինչ-որ խուլիգանական երանգներ պարունակող շարքային հանցագործության, այլ լուրջ աշխարհաքաղաքական դավադրության հետ, որն, առանց չափազանցության, կարելի է համեմատել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ, երբ հայոց խորհրդարանում թիրախ դարձրեցին երջանկահի շատակ Կարեն Դեմիրճյանին և մեզ` հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ամրապնդման կողմնակից-զինակիցներիս£ Արդյո՞ք պատահականություն կարելի է համարել այն փաստը, որ ժամանակագրական առումով ճիշտ նույն պահին, երբ հարևան Վրաստանում ռուս զինվորականության դեմ բարձրացվում է կատարյալ հիստերիա, ՀՀ-ում տեղի է ունենում հայ-թուրքական սահմանի անվտանգությունն ապահովող ռուս սահմանապահ սպայի սպանությունը, և դա այն դեպքում, երբ բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է ղարաբաղյան շարժման պատմությունը£ Հիշու՞մ եք, Երևանում արտակարգ դրություն մտցնելու ժամանակաշրջանում նույնիսկ մեր ժողովրդի համար անընդունելի և մերժելի հրամաններ կատարելիս, ինչպես էինք ընդունում ռուս զինվորականներին, հստակորեն սահմանազատելով նրանց` տվյալ պահին իրականացվող իրենց դերակատարությունից£ Ինչպե՞ս պատահեց, որ այսօր, երբ ռուս զինվորի դերակատարությունը անառարկելիորեն հասկանալի և ողջունելի է մեզ համար, քանզի կապված է մեր սահմանների պաշտպանության հետ, Հայաստանում, ինչ-որ նորահայտ «ռոբինհուդներ» թիկունքից սպանում են Դմիտրի Երմոլովին£ Սպանում այնպես, ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ին թիկունքից սպանեցին Կարեն Դեմիրճյանին£ Ես պատահականորեն չեմ անցկացնում այդ զուգահեռը, որովհետև այդ սպանությունների հիմքում տեսնում եմ աշխարհաքաղաքական ուժերի նույն` Ռուսաստանի հետ Հայաստանին թշնամացնելու շահը£ -Կարո՞ղ եք ավելի կոնկրետ բացահայտել այդ մութ ուժերին և նրանց կողմից հետապնդվող նպատակները£ -Նպատակը պարզ է` խորթություն մտցնել Հայաստանի ազգաբնակչության և ռուս զինվորականների միջև և Վրաստանի օրինակով ռուսական ռազմահենակետը Հայաստանից դուրս բերելու հող նախապատրաստել, ինչը անհրաժեշտ նախապայման է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վեկտորը փոխելու և Հայաստանը ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու համար£ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր են այն ուժերը, որոնք Հայաստանի ներսում պատրաստ են սպասարկել այդ նպատակի իրականացումը, ապա ես, ամենայն պատասխանատ վությամբ, հայտարարում եմ, որ դրանք այն նույն ուժերն են, որոնք անցած տարվա հոկտեմբերին մահափորձ կազմակերպեցին Ջավախքի ազգային գործիչներ Վահագն Չախալյանի և Գուրգեն Շիրինյանցի դեմ£ ՈՒշագրավ է, որ Վահագն Չախալյանի և Գուրեն Շիրինյանցի դեմ մահափորձը կազմակերպվեց նույն այդ ձեռագրով և նույնատիպ հանգամանքներում, որոնց պարագայում սպանվեց Դմիտրի Երմոլովը£ Այսինքն, այն ժամանակ էլ մեքենան, որում գտնվում էին Վահագն Չախալյանը և Գուրգեն Շիրինյանցը, Երևանի մատույցներում ինչ-որ բանդիտներ կանգնեցնում և առանց որևէ պատճառի հարձակվում են նրանց վրա, հասցնելով կյանքին սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, և միայն հրաշքով են փրկվում Վահագն Չախալյանն ու Գուրգեն Շիրինյանցը£ Դմիտրի Երմոլովին փրկել չհաջողվեց£ Այս հանցագործների ձեռագիրը չափազանց նման է և մնում է հուսալ, որ գոնե այս վերջին դեպքում ՀՀ իրավապահ մարմինները կմեղադրեն ոչ թե տուժածին, ինչպես եղավ Վահագն Չախալյանի պարագայում, այլ կբացահայտեն և կպատժեն մեղավորներին£ Սակայն, ստիպված եմ ցավով կանխագուշակել, որ հանցագործության աշխարհաքաղաքական ենթատեքստերը և կազմակերպիչների ով լինելը չի բացահայտվի, ինչպես չբացահայտվեց Չախալյանի դեմ կազմակերպած մահափորձի ոչ միայն կատարողների, այլև կազմակերպիչների ով լինելը, ինչպես և չբացահայտվեցին Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական կազմակերպիչները£ -Ըստ Ձեզ, ՀՀ Անվտանգության մարմինները ինչո՞ւ են թերանում այդ հարցում£ - Երևի այդ թերացումների հիմքում ընկած է հայաստանյան այսօրվա «իսթաբլիշմենթի» որոշակի շրջանակների կողմից որդեգրված փոխլրացման քաղաքականության յուրօրինակ ընկալումը, համաձայն որի իշխանական վերնախավում սեփական դիրքերը պահպանելու համար կարելի է հիմնվել ոչ թե երկրի քաղաքացիների, այլ, ասենք, Միխայիլ Սահակաշվիլիի աջակցության և հօգուտ Արևմուտքի հայաստանյան վերնախավի դիրքերը ամրապնդելու ունակության վրա£ -Ինչպիսի՞ն կարող են լինել այս ամենի հետևանքները: -Հետեւանքները կարող են լինել չափազանց ծանր£ Մեկ նախադասությամբ կարող եմ ասել, որ օտարների համար չդառնալով յուրային, կարող ենք կորցնել մեր ռազմավարական դաշնակցին£ Ջավախք-ինֆո