Տեսագրությունը չտարածելու դիմաց` նոր սեռական հարաբերություն է պահանջել և ոչ միայն այդ մասին


 

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով ընկեր-ծանոթների կողմից կատարվող հանցագործության դեպքերին, հատկապես կյանքի փորձառություն չունեցող երիտասարդ ներին հորդորել էինք հնարավորինս հեռու մնալ պատահական ծանոթություններից և ընկերների ընտրության հարցում աչալրջություն ու զգուշություն ցուցաբերել: Վերստին ընդգծենք. ինչպես փաստում է վիճակագրությունը` արձանագրվող բազմաթիվ դեպքերում տուժողները մատնացույց են անում հենց իրենց ընկերներներին կամ ծանոթներին: Իսկ թե ինչպիսի աննախանձելի իրավիճակներում կարող են հայտնվել մեր խորհուրդներին ականջակուր չեղողները` ներկայացվող պատմություններում:

Երևանի բնակչուհի, 28-ամյա Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ նախկին ընկերը` Ալեքսանդր Ն.-ն, իրենց սեռական հարաբերությունների տեսագրությունը համացանցում չտարածելու սպառնալիքով` հարկադրում է իր հետ ունենալ նոր սեռական հարաբերություն...

Համանման մեկ այլ խայտառակ դեպք էլ օրերս արձանագրվել է մայրաքաղաքին մերձակա բնակավայրերից մեկում:

8-րդ դասարանի մի աշակերտուհի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իր հետ պատահական ծանոթացած ոմն Ալիի հրավերով գնացել է նրանց տուն: Այնտեղ երիտասարդն իրեն մեծ քանակությամբ ոգելից խմիչք է հյուրասիրել և օգտվելով իր անօգնական վիճակից` սեքսուալ բնույթի հարաբերություն է ունեցել իր հետ...

Ներկայացվող հաջորդ դեպքը դարձյալ ինտերնետային ծանոթության և ինտերնետում լարած թակարդի մասին է:

Օրերս Երևանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանի մի աշակերտուհի ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ 2011 թ. դեկտեմբերին www.odnoklΖssniki.ru ինտերնետային կայքով ծանոթացել է Մանուկ անունով մի տղայի հետ: Տևական ժամանակ նամակագրական կապ են պահպանել և մի քանի հանդիպում ունեցել: Մանուկը, սակայն, չարաշահելով աղջկա վստահությունը` նրանից պարբարաբար ոսկյա զարդեր ու գումարներ է կորզել և որոշ ժամանակ անց անհետացել` փակելով անգամ հիշյալ կայքի իր էջը: Ծուղակն ընկած աղջկա ընտանիքին պատճառված նյութական վնասի չափը ահռելի գումար է կազմում` 11.000 ԱՄՆ դոլար:

Եվ սարսափելին այն է, որ անփորձ և միամիտ աղջիկը դառնալով իր զգացմունքների գերին` դարձել է նաև հանցավոր արարքի հեղինակ, քանի որ այդ ամենը նա արել է ծնողներից թաքուն...

Իսկ համանման դեպքերը բացառելու միջոցը մեկն է` ապրել խելամիտ կյանքով, ցուցաբերել աչալրջություն, զսպվածություն և խուսափել կասկածելի ծանոթություններից ու ընկերական վատ միջավայրից:

t-Ζ$�:u�} Ζ| e-height:150%&undefined;>Չփորձելով խորամուխ լինել դեպքի մանրամասներում և առավել ևս` գնահատականներ տալ պատմության հերոսներին, ասենք միայն, որ ոստիկանները Արշալույս Փ.-ին կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածների մեղադրանքներով` ինքնասպանության հասցնելը և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: