Վենեսուելան պատերազմի է պատրաստվում


 

Այն էլ` երկարատև, պարտիզանական բանակով և ընդդեմ Ամերիկայի:

Ինչպես երևում է` գունավոր հեղափոխություններն իրենց տեղը պատերազմներին են զիջում: Բնությունն ու մարդկությունն ասես ոչնչացման տենդով են բռնկվել` ավերում են, ջնջում, սպանում: Մեկը աղետով է պատուհասում, մյուսը` սպառազեն բախումներով:

Հիմա էլ Վենեսուելայի իշխանություններն են մտադրություն հայտնել` առաջիկայում ռազմական նոր ծրագիր կյանքի կոչել: Ու դրա շրջանակներում տեղի զինվորականներին ուսուցանում են ռազմական գործողությունների ոչ սովորական մեթոդներ` պարտիզանական պատերազմ: Իհարկե, նրանք նախահարձակ լինել չեն պատրաստվում, ու այդ ամենն արվում է, որպեսզի հանկարծակիի չգան` եթե ԱՄՆ-ը հարձակվի: Համենայն դեպս այդպես են հավաստիացնում ընդդիմադիրները:

Խորհրդարանական Մարիա Կորինա Մաչադոն El UniversΖl պարբերականում հայտարարել է, որ իր ձեռքում են պարտիզանական կազմավորումներ ստեղծելու բոլոր փաստաթղթերի պատճենները: 2013-ին այդ ջոկատներում կընդգրկվի մոտ 1 միլիոն, իսկ 2019-ին` 2 միլիոն մարդ:

Քաղգործիչը նշում է, որ նոր ծրագիրը մշակվել է Վենեսուելայի իշխանությունների կողմից` իրենց դաշնակից Կուբայի ղեկավարության աջակցությամբ: