Էն էլ` բուդդիստական ծիսակարգով


 

Շեղումները սովորաբար թաքցնում են կամ ամոթով, ցավով են խոսում դրանց մասին: Բացառությամբ, թերևս` միասեռականություն կոչվող անբանականության: Հոգևոր ու մարմնական այս արատը հենց իրենք` շեղվածներն են տարփողում ու ինքնագովազդներ հնչեցնում: Նպատակը պարզ է` ընդարձակել իրենց շարքերը: Բայց ի վերջո հանրության գիտակից մասը, որպես առողջ օրգանիզմ, կայուն ընկալունակություն ձեռք կբերի ու կմերժի այս երևույթը նման ճոխությամբ ներկայացնելու թուլամտությունը: Կմերժի նույն հետևողականությամբ ու նույնքան բացահայտորեն, որքան օրինաչափությունից շեղվածներն են իրենց գոյությունը պարտադրում: Առողջ մեծամասնությունն էլ իրավունք ունի ճնշումների չենթարկվել փոքրամասնությունների կողմից:

Իսկ մինչ այդ հերթական արտառոցությունը ներկայացնենք:

Թայվանի պատմության մեջ առաջին անգամ 2 կին «շուլալվել» են այսպես կոչված ամուսնական կապով: Այն էլ` բուդդիստական տաճարում` այդ կրոնի ծիսակարգով: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է AFP գործակալությունը:

Ի դեպ, եթե մարդկության արական կեսի ներկայացուցիչ համասեռամոլներն «ամուսնանալիս»` նրանցից մեկը կնոջ հանդերձ է կրում, մյուսը` տղամարդու, թայվանցի ամուսնուհիները երկուսն էլ հարսի ճերմակ զգեստով են Բուդդայի արձանին համատեղ կյանքի համաձայնություն տվել: Արարողությունն էլ վարել է կին կուսակրոն քահանան` հատուկ շեշտադրելով, թե դա պատմական պահ է:

Հարսանիքին ներկա է գտնվել շուրջ 300 մարդ: Սակայն հարսնա-փեսաների ծնողներից և ոչ մեկը չի մասնակցել իրենց աղջիկների հանդիսությանը: Խե˜ղճ ծնողները միայն այդ կերպ կարող են իրենց բողոքը կամ անհամաձայնությունն արտահայտել` դուստրերի սեռական կողմնորոշման դեմ: