«Մարտ առանց կանոնների»


 

1. «ԳՈՎԱԶԴ»

«Հարսնաքար» ռեստորանային համալիրը հրավիրում է էքստրեմալ իրավիճակների սիրահար ամուսնացողներին` այստեղ անցկացնելու իրենց հարսանեկան հանդեսը:

Խորհուրդ է տրվում հարսի շորի տակ գազալիցքավորված ատրճանակ պահել, իսկ փեսային զրահաշապիկ հագցնել:

2. ՆՈՐ ՄԱՐԶԱՁԵՎ` ԽՆՋՈՒՅՔ-ԾԵԾԿՌՏՈՑ

Սպորտի նախարարությունից հայտնում են, որ այսուհետ «Հարսնաքար» ռեստորանում խնջույք-խրախճանքները դիտվելու են որպես նոր մարզաձև` քինգ-բոքսինգի հայկական տարատեսակ, և անցկացվելու են օլիգարխիկ-թիկնազորայինների մրցավարությամբ: