Հայտարարություն.


«Որոնում եմ հուսալի» ազնիվ, խելացի, խիզախ, հարուստ, առատաձեռն և վտանգավոր սվորություններ չունեցող տղամարդ: Կուզենայի թեկուզ հեռվից տեսնել այդպիսի մեկին»: JJJ Մարդու դուրս տված անմտությունը նրա մտավոր սեփականությունն է: JJJ Այնուամենայնիվ, գրքեր կարդացեք, դրանց մի մասը կարդալու համար են գրված: JJJ Ինչ էլ նվիրես մարդուն` նրան պետք է ավելին: Բայց ինչ էլ վերցնես նրանից` առանց դրա էլ կկարողանա ապրել: JJJ Ասում են` հյուսիսկորեացի բազմաթիվ աշխատավորների խնդրանքով կենսաթոշակային տարիքն այդ երկրում բարձրացրել են մինչև 97 տարեկան: JJJ - Տեսնես ինչո՞ւ են պաշտոնյաների ավտոմեքենաները մթնեցրած ապակիներով: - Որ վատ ճամփեքը չտեսնեն: JJJ Զարմանալի չէ, որ հիմարները ճոռոմ ելույթներ են ունենում: Զարմանալի է, որ նրանց ծափահարողներն իրենց խելոք են համարում: JJJ - Ի վերջո, ի՞նչ է խոսքի ազատությունը: - Լռելու գիտակցություն: JJJ - Ինչո՞ւ է կյանքը թանկ: - Այն վաղուց արդեն առաջին անհրաժեշտության առարկա չէ: JJJ Կինը զանգահարում է ամուսնուն. - Սիրելիս, դու ինձ ինչքա՞ն ես սիրում: - Հիմա՞ որ խանութում ու ի՞նչ գնանոց մուշտակ ես տեսել,- զայրանում է ամուսինը: - Բախտդ բերեց` խանութ չհասա, ավտոմեքենան եմ պատին խփել. ոչ պատը կա, ոչ մեքենան: